ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մանկավարժների վարվելակերպը անդրադառնում է աշակերտի ապագա զարգացման վրա

Մանկավարժների վարվելակերպը անդրադառնում է աշակերտի ապագա զարգացման վրա
02.05.2013 | 16:34

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ, Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի տարիքային և մանկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն ՊՈՂՈՍՅԱՆԸ այսօր լրագրողների հետ խոսեց տարրական դասարանների աշակերտների հոգեբանական խնդիրների մասին, նշելով, որ շատ երեխաներ կես տարի դպրոց հաճախելուց հետո հրաժարվում են դասի գնալ: «Նրանց համար,շատ դժվար է 30-40 րոպե անշարժ նստել, քանի որ իրենք սովոր են եղել ազատ խաղին: Ուսուցման գործընթացը կամա թե ակամա երեխայի համար դառնում է պարտադրանք, վերածվում բռնության, ինչը հաղթահարելու համար նրան կարող են օգնել հմուտ մանկավարժները»,-ասաց հոգեբանը` հավելելով, որ ծնողն ու ուսուցիչը պետք է ըմբռնումով մոտենանա այդ

երևույթին և օգնեն փոքրիկին փուլ առ փուլ ընտելանալ դասապրոցեսին:
Երեխայի հետ վարվելաձևը, ըստ Ռ.Պողոսյանի, ոչ միայն գիտություն է, այլև մշակութաբանական խնդիր: Այն իր մեջ ներառում է հոգատարություն, սեր, նրբանկատություն:Առաջին անգամ ոտք դնելով դպրոց երեխան տագնապ է ապրում, կանգնում է բազմաթիվ անբացատրելի հարցերի առաջ:Այստեղ, հոգեբանի կարծիքով, առաջին տեղում ծնողի դերն է, ապա ուսուցչի: Շատ հաճախ երեխան չի հարմարվոմ ուսումնադաստիարակչական պայմաններին: «Ուսուցիչը պետք է հիշի, որ անգամ փոքր տարիքի աշակերտը հասկացող մարդ է, անհատականություն, ում պետք է հարգանքով վերաբերվել:Երեխայի ապրումները, արժևորումները նույնպես պետք է արժևորվեն»,-ասաց բանախոսը:
Նա մանկավարժներին խորհուրդ տվեց լինել հանդուրժող, հիշեցրեց, որ վերջիններիս վարվելակերպը անդրադառնում է երեխայի
զարգացման, նրա` որպես մարդ ձևավորման գործում: ՈՒստի, պետք չէ, որ ժամանակից շուտ երեխան հիասթափություն ապրի դպրոցից և ուսմանն առնչվող ցանկացած երևույթներից:
Պարոն Պողոսյանը կարևորեց ծնող-մանկավարժ համագործակցությունը, նաև` մինչև դպրոց գնալը երեխայի մանկապարտեզ հաճախելը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3914

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ