ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Հայ ժողովուրդը հոգնել է թատերական բեմականացումներից»

«Հայ ժողովուրդը հոգնել է թատերական բեմականացումներից»
11.04.2013 | 17:30

Այսօր տեղի ունեցած ասուլիսում, անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններին, Վահան ԲԱԲԱՅԱՆԸ նշեց, որ ապրիլի 9-ի դեպքերը ցույց տվեցին, որ վերջինս հստակ ծրագրված քաղաքական օրակարգ չունի: «Չի կարելի թողնել ժողովրդին և գնալ Ծիծեռնակաբերդ մոմ վառելու: Հայ ժողովուրդը հոգնել է թատերական բեմականացումներից, ուստի մեր կուսակցությունը փողոց դուրս չի գալիս»,-ասաց նա: Վ.Բաբայանը բարեփոխումներ սկսելու համար կարևոր փուլ է համարում Երևանի ավագանու ընտրությունները:

«Ավագանին ընտրվել է 2009 թվականին: Հիմա մենք խոսում ենք, որովհետև առաջիկա հինգ տարիներին դրված է երկրի ապագայի խնդիրը: Կգա մայիսի 5-ը, ժամանակը ցույց կտա, թե ինչ կանենք»,-շեշտեց ԲՀԿ-ական պատգամավորը՝ տեղեկացնելով, որ կայանալիք ընտրությունները վերահսկելու ուղղությամբ բավականին լուրջ միջոցառումներ է իրականացվում: «Երբ մայիսի 5-ին կհաղթենք, հնարավորություն կստեղծվի քաղաքական ուժերի համար վերացնել մենաշնորհը»,-ընդգծեց նա:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1998

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ