ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Քայլ` դեպի քաղաքական անպատեհություն

Քայլ` դեպի քաղաքական անպատեհություն
02.04.2013 | 11:49

Մեկ շաբաթ անց Հովհաննիսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը՝ ապշեցնելով շատերին, այդ թվում Փենինգթոնին: «Ժառանգության» ղեկավար Արմեն Մարտիրոսյանը դեսպանատան պաշտոնյաներին պատմում է, որ Հովհաննիսյանն ասել է, թե իր պատճառներն «անձնական են եւ առնչվում են ազգային գերակա խնդիրներին»: Մարտիրոսյանը, կարծես, նույնքան շփոթված էր, որքան՝ Փենինգթոնը: «Ես գիտեմ, որ Հովհաննիսյանի բացատրությունը ձեզ շատ բան չի ասում, ինչպեսեւ իմ դեպքում, բայց սա այն է, ինչ նա մեզ ասել է»,- նշել է Մարտիրոսյանը: Մինչդեռ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն ասել է հետեւյալը. «Րաֆֆին հայ եւ ամերիկացի քաղաքական գործչի համակցություն է, այսպիսով` հնարավոր է ՝ Դուք (Փենինգթոնը) հասկանաք նրան ավելի լավ, քան ես»:
Ոմանք կարծում են, որ Հովհաննիսյանի որոշումը կապված է հայ-թուրքական արձանագրությունների նկատմամբ նրա բացասական վերաբերմունքի հետ: Մյուսները կասկածում են, որ նա իրեն «փրկում է» 2013թ. նախագահական ընտրությունների համար: «20-րդ դարի սկզբին Թուրքիայի կողմից հայ ժողովրդի հանդեպ գործած պատմական անարդարության ուղղումը (ինչը նա որակում է իբրեւ «Մեծ հայրենազրկում») Հովհաննիսյանի մասնագիտական կյանքի ընթացքում մեծ աղմուկ հանած գործն է թե որպես անկախ Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար, թե որպես հեղինակավոր վերլուծական կենտրոնի հիմնադիր եւ տնօրեն, որպես քաղաքական կուսակցության հիմնադիր եւ նախագահի թեկնածու: Լինելով Հայաստանի կառավարության կողմից վարվող հարաբերությունների կարգավորման քաղաքականության սուր քննադատ, Հովհաննիսյանը կարծում է, որ կառավարությունը վաճառում է «հարցը», եւ թվում է, որ Հովհաննիսյանը չի կարողանում մարսել ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները»,- գրում է Փենինգթոնը՝ հավելելով. «Այս քաղաքականության դեմ բողոք արտահայտելուն միտված մանդատից սկզբունքային հրաժարումը կարող էր իմաստ ունենալ, եթե նա լիներ կառավարող կուսակցության անդամ: Սակայն Հովհաննիսյանի դեպքում դեռ պարզ չէ, թե ինչ էր ցանկանում նա հայտարարել՝ վայր դնելով միակ եւ փոքր ընդդիմադիր խմբակցության իր մանդատը: Այն գաղափարը, թե Հովհաննիսյանն իրեն «փրկում է» նախագահական ընտրությունների համար, թվում է բռնազբոսիկ: Հեռանալով Հայաստանի քաղաքական պատմության մեջ ամենակարեւոր քննարկումից, թվում է, Հովհաննիսյանը քայլ է կատարում դեպի քաղաքական անպատեհություն»:

Դիտվել է՝ 2373

Մեկնաբանություններ