ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

«Ընտրությունները ցույց տվեցին, որ մարդիկ քվեարկեցին ոչ այնքան Սերժ Սարգսյանի դեմ, որքան նրա թիմի»

«Ընտրությունները ցույց տվեցին, որ մարդիկ քվեարկեցին ոչ այնքան Սերժ Սարգսյանի դեմ, որքան նրա թիմի»
19.03.2013 | 15:26

«Հայաստանում ընթացող այսօրվա գործընթացներն ապակայունացնող են ու Հայաստանի վարկը դրսում իջեցնող: Ապակայունացումը վնասում է միմիայն ժողովրդին, այլ ոչ իշխանավորին»,-այսօր «Ֆորում» ակումբում ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան ՇԻՐԽԱՆՅԱՆԸ, ում կարծիքով, այս ամենի պատճառը Հայաստանի գործող համակարգն է, քանզի «նախագահի թեկնածուներից որևէ մեկի ծրագրում չկար համակարգի փոփոխության առաջարկ, կար առաջարկ համակարգն ավելի ուժեղացնելու, բայց ոչ փոխելու»:
Բանախոսի փոխանցմամբ, որևէ երկրում հետընտրական զարգացումների արդյունքում իշխանափոխություն չի եղել, Հայաստանում էլ չի լինելու: Այսօրվա իրավիճակը չի կարող ստիպել Սերժ Սարգսյանին հրաժարական տալ՝ իշխանությունը հանձնելով Րաֆֆի Հովհաննիսյանին:
Վ. Շիրխանյանը կարծում է, որ հետընտրական գործընթացները հիմնականում պայմանավորված են տվյալ քաղաքական ուժի՝ ընտրություններին վատ նախապատրաստվելու հանգամանքով, հետևաբար, եթե խախտումներ արձանագրված լինեին, դատարանը չէր կարող մերժել այդ փաստերը:
«Այս ընտրությունները ցույց տվեցին, որ մարդիկ քվեարկեցին ոչ այնքան Սերժ Սարգսյանի դեմ, որքան նրա թիմի: Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ում, իհարկե, կան օլիգարխներ»,-նշեց նա, հավելելով, որ քաղաքականությունը շուկա է, ու դրա մեջ միշտ էլ առևտուր կա: Շիրխանյանը համոզված է, որ Ր. Հովհաննիսյանի «փողոցային» պայքարը ոչ մի օգուտ չի տա. «Օրինակ, ես չէի ցանկանա, որ ապրիլի 9-ից հետո նա փողոցային պայքարը շարունակեր, քանի որ դա ոչ մեկի շահերից չի բխում, ժողովրդին միայն վնասում է: Րաֆֆի Հովհաննիսյանը դրանով ոչնչի չի հասնելու, իսկ նույն օլիգարխներին ապակայունացած երկրում բիզնես անելն ավելի հեշտ է, քան՝ կայունում»,- ասաց Վահան Շիրխանյանը:
Վերջինս վստահ է` եթե մարդն ունի հստակ գաղափարներ ու փոփոխությունների առաջարկություններ, պիտք է կարողանա զիջումների գնալ, որպեսզի կարողանա իրականացնել դրանք: «Եթե նա համաձայնեցնի իր ծրագրերն իշխանության հետ, ապա դրանից ժողովուրդն ավելի կշահի: Ես չեմ հիշում, որ Արթուր Բաղդասարյանը, մտնելով իշխանական ճամբար, պարտադրեց որևէ փոփոխություն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, կարծում եմ, անպայման կպնդի, որ զգալի փոփոխություններ իրականացվեն»,-ասաց նա:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2212

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ