ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Հրայր Թովմասյանն արձակուրդում է

Հրայր Թովմասյանն արձակուրդում է
11.03.2013 | 12:19

ՍԴ-ն մերժեց նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի միջնորդությունը` Հրայր Թովմասյանին որպես Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ չհամարելը, քանի որ նա, ըստ նախկին թեկնածուի, ներկայացնում է պետությունը: Թովմասյանն ասաց, որ ինքը ներկայացված է որպես իրավաբան և այս պահին արձակուրդի մեջ է: Ավելին, նա միջնորդություն է ներկայացրել Սերժ Սարգսյանին որպես վկա ներգրավելու մասին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2307

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ