ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Ռուբեն Հախվերդյանի մենահամերգը

Ռուբեն Հախվերդյանի մենահամերգը
28.02.2013 | 16:27

Մարտի 8-ին և 9-ին «Մեցցո Կլասիկ Հաուս Քլաբում» տեղի կունենա Ռուբեն Հախվերդյանի մենահամերգը: Հեղինակային երգի վարպետը մարտի 8-ին հանդես կգա DJ Arni Rock-ի հետ:

Երգացանկի մասին դեռևս կազմակերպիչները տեղյակ չեն: Տոմսերի արժեքը մեկ անձի համար 5000- 25 000 դրամ է:
«Մեցցո Կլասիկ Հաուս Քլաբում» սիրված երգիչը հանդես է գալիս երկրորդ անգամ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3669

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ