30.09.2013|
18:28
ՀՀ գլխավոր դատախազի հավակնորդ Գևորգ Կոստանյանը ԱԺ հինգ խմբակցությունների հետ հանդիպումից հետո հասցրել է պատասխանել լրագրողների հարցերին: Եվ, բնականաբար, լրագրողները, ի թիվս այլ հարցերի, հետաքրքրվել են, թե ինչու է Սերժ Սարգսյանի նախընտրությունը կանգ առել հատկապես ՀՀ նախկին զինդատախազի վրա: Արդյոք նրա՞ համար, որ Ավետիք Բուդաղյանի սպանության մեջ կասկածվող Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն և թիկնապահին ազատ արձակեցին: