ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Պետությունն էր ափսոս

Պետությունն էր ափսոս
15.07.2024 | 09:53

Նիկոլից շատ ավելի վատ նրա հարճերն են, որ ընդդիմադիր են ձևանում ու նրա համար վիդեո փաստաբանական ծառայությոություններ են մատուցում՝ էն հետնամտքով, թե կպլստան նաև նոր պատերազմի նախերգանքի ներքո:

Պոռնիկ լինելով, կույս եք ձևանում, ավելին՝ արդարացնում, ում որ ամենից քիչն է պետք:

Հիշեք՝ Նիկոլը ամեն բան պատմելու է, ու թե ոնց իրեն բերեցին, ու ոնց ամեն բան, որ կենտրոններից, կանոնակարգելով իրողություն դարձավ, ինչպես, ինչը արեցին ու ոնց են շարունակում պրոյեկտ-2 իրողություն դարձնել:

Միշտ հիշեք՝ Նիկոլը վախկոտ է. դա բնատուր «տաղանդ» է, 42 մեքենա անվտանգությամբ երթևեկողը չի կարող ձիգ ու անվախ լինել, անգամ հին իներցիայով է առանձին անուններ լսելիս ներքուստ լարվում: Երբ X ժամանակահատվածում իր մասով որոշումը կայացվի, այն կատարվելու է, ավելին՝ իր մասով առաջինը որոշում են կայացնելու նրանք, ովքեր իրեն բերել են:

Էս է:

Պետությունն էր ափսոս:

Չնայած՝ դուք ի՞նչ գիտեք դա ինչ է: Դուք այն բռնաբարում էիք, փող քերում:

Մեզ մոտ բան չի փոխվել: Մենք հին տներում ենք:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 3736

Մեկնաբանություններ