Էդ ո՞ր տված ենք հետ բերել, որ էս հերթական մեկը հետ բերենք։ Էլի՛ ենք տալու, որովհետև տալը հեշտ է, պահելը՝ դժվար։ Սա ենք մենք, ուրիշ տեղ մեզ մի փնտրեք, հատկապես մեր պոռոտ խոսքերում։
Միջպետական հարաբերություններն ամբողջ աշխարհում, առանց բացառության, մանավանդ, եթե դրանք բացահայտ թշնամական բնույթ են կրում, կառավարվում են այն սկզբունքով, ըստ որի, հակամարտ կողմերից մեկի վնասը մյուսի օգուտն է և հակառակը։