Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ի՞նչ եղավ մարզերում աշխարհազորի ստեղծումը

Ի՞նչ եղավ մարզերում աշխարհազորի ստեղծումը
16.08.2024 | 11:11


2020 թվականի հոկտեմբերի 29-ին, 44-օրյա պատերազմի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի 7 մարզերում նախկին զինվորականներին նշանակեց մարզպետի տեղակալներ։ Որպես այդ որոշման նպատակ հայտարարվեց մարզերում աշխարհազորի ստեղծումը։ Տավուշի մարզպետի տեղակալ նշանակվեց Արթուր Հովակիմյանը (լուսանկարում), ով երկար տարիներ Իջևանի զինվորական կոմիսարն էր։ Ա․ Հովակիմյանի՝ մարզպետի տեղակալ նշանակվելուց հետո այն ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարեց․ «Պատերազմին զուգահեռ Հայաստանում աշխարհազորային հաղթական ծրագրի հիմքն է դրվում»։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ ուղարկել՝ Տավուշի մարզպետի տեղակալներից ո՞վ որ ոլորտի խնդիրներով է զբաղվում, որո՞նք են նրանցից յուրաքանչյուրի աշխատանքային ոլորտները և պարտականությունները։

Մարզպետարանից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը համակարգում է միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ փոխհարաբերությունները, իսկ Արթուր Հովակիմյանը համակարգում է զորահավաքի, զորակոչի կազմակերպման աշխատանքները և ուժային կառույցների հետ փոխհարաբերությունները»։

Բա ի՞նչ եղավ մարզում աշխարհազորի ստեղծման ղեկավարումը։ Ադրբեջանի հետ սահմանը պաշտպանող, ամեն ամիս 15 օր սահմանային դիրքերում մարտական ծառայություն իրականացնող աշխարհազորայինների աշխատավարձերը վերջերս կրճատել են, 180 հազարից դարձրել են 120 հազար դրամ։ Շատ աշխարհազորայիններ այդ պատճառով դուրս են եկել ծառայությունից։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 8280

Մեկնաբանություններ