Ամենաերջանիկ օրը
Հոգնած և առօրյա միօրինակությունից զզված՝ որոշեցինք միասին «փախչել աշխարհից ու մարդկանցից», ո´ւր ուզում է լինի, թեկուզ... դժոխք:
Բայց դժոխքի փոխարեն ընկանք մեր անծայրածիր երկրի հեռավոր, անծանոթ, խուլ և գեղեցիկ անկյուններից մեկը, որտեղ մեզ երկուսիս էլ ոչ ոք չգիտեր և չէր կարող ճանաչել:
Այդ օրերին մեզ հետ էր նաև Պարույր Սևակի «Երգ երգոցի» հերոսուհին՝ Սուլամիթը, Սևակի սիրո և կրքի լավագույն պոեմ-հիմնի ներշնչողն ու մուսան:
Մոտորանավակով սրընթաց ճեղքում էինք ջուրը, օդը, արևը, սոճիները, կյանքի հրաշքը՝ շնչելով սեր, ներշնչում, երջանկություն, ջահելություն և սառը ջրափոշի:
Եվ հանկարծ Պարույրը, որ երբեք սենտիմենտալ չէր եղել, երազկոտ ասաց.
-Կյանքիս ամենի՜ց երջանիկ օրն է...Նայելով այս ամենին, մեռնե´մ էլ՝ չեմ հավատա, թե մի օր կարող եմ մեռնել...
Գևորգ Էմին. «Դրվագներ իմ հուշերից. Պարույր Սևակ»
Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջ