Հայ-ադրբեջանական սահմանի «սահմանազատումը» հասել է Արծվաշեն: Դա նշանակում է, որ Փաշինյան Նիկոլի սահմանազատման և Ալմա-Աթայի մասին հեքիաթները շուտով լսելու են բացառապես «Բարի գիշեր երեխաներ» հաղորդման ունկնդիրները:
Ի՞նչ է ասելու Փաշինյան Նիկոլը, եթե Ադրբեջանը հրաժարվի վերադարձնել Արծվաշենը:
Խնդիրն ունի նաև հակառակ կողմ` ի՞նչ է ասելու հավաքական ընդդիմությունը, եթե Ադրբեջանը որոշի վերադարձնել Արծվաշենը:
Ամեն դեպքում, Արծվաշենի (չ)վերադարձը հանգուցալուծելու է Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը:
Արծվաշենի վերադարձը Փաշինյան Նիկոլին լուրջ քաղաքական դիվիդենտներ է բերելու, չվերադարձը` վերջինիս վերջնականապես նետելու է պատմության աղբանոց:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ