Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Իրազեկում

Իրազեկում
25.04.2024 | 12:39

Հարգելի վարորդնե՛ր, ովքեր չեն ենթարկվում էս թշվառի օրենքներին և չեն հեռացնում մեքենայի կողային թաղանթները, ձեր մոտ ունեցեք այս տեսանյութը:

Եվ եթե ձեզ կկանգնեցնի պարեկը, մտցրեք աչքը:

Որովհետև եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչու՞ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք:

Սա նախադեպ է չենթարկվելու և մգեցված ապակիներով շրջելու:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Տեսանյութն արվել է էջում տեղադրելուց 5 րոպե առաջ:

Այն է` 11:30-ին:

Դիտվել է՝ 1357

Մեկնաբանություններ