1963 թ. գարուն: Մոսկվայում ընթանում էր շախմատի աշխարհի առաջնությունը Միխայիլ Բոտվիննիկի ու Տիգրան Պետրոսյանի միջև: Երևանի բոլոր հրապարակները, զբոսայգիներն ու պուրակները զարդարված էին ցուցադրական խաղատախտակներով: Եվ դրանցից յուրաքանչյուրի առջև խմբված էր շախմատասերների խիտ բազմությունը: Չգիտես ինչու, նրանց մեծամասնությունը կանայք էին, որոնք շախմատից գրեթե ոչինչ չէին հասկանում:
Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը, Տիգրան Պետրոսյանի մի պատահական սխալ քայլից հետո, ընկավ ցայտնոտի մեջ, փշրեց խաղաքարերը և հեռագիր ուղարկեց Մոսկվա. «Քո թիկունքին կանգնած է երեք միլիոնանոց Հայաստանն ու բազմամիլիոն սփյուռքը: Մեր գործն արդար է, հաղթանակը մե՛րը պիտի լինի: Ակադեմիկոս Համբարձումյան»:
Եվ տեղ հասավ հեռագիրը, և տեղ հասան հեռազգացության սեանսները: Եվ հաղթեց Պետրոսյանը, և փոքրիկ Հայաստանը դարձավ շախմատային ողջ աշխարհի կենտրոնը:
Ես այն ժամանակ նույնիսկ նախանձեցի այդ բովանդակ միասնությանը, այդ բարոյական համընդհանուր աջակցությանը: Երանի մենք էլ այդպիսին լինեինք…
Ալեքսեյ Էյգենսոն
Հովիկ Չարխչյանի (Hovik Charkhchyan) ֆեյսբուքյան էջից