Ամբոխը հրճվում էր, երբ Ռոբեսպիերն ու նրա հեղափոխական ընկերները գիլյոտինի էին ուղարկում թագավորին և ազնվականներին՝ անեծքներ ուղղելով մահապատժի ենթարկվողներին:
Ամբոխը նույնպիսի հրճվանք էր ապրում, երբ Ռոբեսպիերը գիլյոտինի էր ուղարկում իր հեղափոխական ընկերներին՝ նույնպիսի անեծքներ ուղղելով «դավաճաններին»:
Պակաս չէին ամբոխի հրճվանքն ու անեծքներն այն ժամանակ, երբ գիլյոտինի էին տանում իրեն՝ Ռոբեսպիերին:
Արգամ Պողոսյան