ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Գալու է ժամանակ, երբ ողջերը նախանձելու են մեռելներին

Գալու է ժամանակ, երբ ողջերը նախանձելու են մեռելներին
25.06.2023 | 22:25

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԵՐԵԿՎԱ ԳՐԱՌՄԱՆ

Ալեն, ուրախ եմ, որ Վիգենի մասով մեսիջս տեղ է հասել: Կիսում եմ ապագայի մասին մտահոգություններդ, իրոք մտահոգվելու տեղ ունես ու ոչ միայն դու: Ատելության քարոզի մասով սխալ չես, բայց դե հիմնական դոզան դեռ աջևում է:

Դու շատ լավ գիտես, որ ձեր իշխանությունն ապրում է այն հույսով, որ հայ ազգի մեջ չկա 2-3 «պլորով» տղա ովքեր ձեզ հետ չեն մտնի քաղաքական առևտրի մեջ, ովքեր կգնան մինչև վերջ և ովքեր բացարձակ չեն վախենում նստելուց կամ սպանվելուց: Դա միամիտ հույս է: Այդ տղաները կան ու ես նրանց ճանաչում եմ և երբ որ ընդդիմադիր զավզակներին փոխարինեն այդ «պլորով» տղաները (որոնց մեջ, ի դեպ, կարող են լինել և աղջիկներ) ինքդ շատ լավ գիտես, որ ձեր իշխանությունը փլվելու է ավազե ամրոցի պես: Ինքդ լավ գիտես, որ դա տեղի է ունենալու շատ արագ՝ 5-7 օրվա ընթացքում: Ինքդ լավ գիտես, որ ձեր խմբակցությունում շատ պատգամավորներ «պլորով» տղաների հրապարակում հայտնվելուն պես՝ առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստվում են անցնել ժողովրդի կողմը և իրենց քվեարկությամբ ազատագրել երկիրը թուրքերի ներկայությունից:

Ի դեպ, ձեր խմբակցության ներսից իմ աղբյուրները սիրով հայտնում են, որ դուք որոշել եք առաջիկա ԱԺ նիստը սկսել Վիգեն Խաչատրյանի հիշատակի հարգանքին նվիրված մեկ րոպե լռությամբ, փորձելով ընդդիմադիրներին գոնե այդ պատրվակով ոտքի կանգնեցնել և այդ կերպ կոմպենսացնել Վիգենի հիշատակի շուրջ խայտառակությունը: Սա ասում եմ, որպեսզի հասկանաս, որ քո հարազատ խմբակցությունում կան մարդիկ ովքեր այնքան են տենչում ձեր իշխանության տապալումը, որ ներսից սիրով օգնելու են ժողովրդին: Առայժմ գաղտնի են օգնում, բայց օրը կգա հրապարակային այդ մասին կհայտարարեն: Ի դեպ, այս հարցի շուրջ առանձին անդրադարձով հանդես կգամ:

Ալեն, Վարդգես Պետրոսյանը 1981 թվականին գրել է, իսկ Ֆրունզե Դովլաթյանը 1984 թվականին նկարահանել է, թե ինչպես են հայերը վարվում մեռած դավաճանի հետ և ինչպես են թասիբով հայերը դավաճանին հուղարկավորում (տես «Մենավոր ընկուզենին»):

Ալեն, ինչու՞ եք նեղվում, երբ մարդիկ ասում են «մահ դավաճաններին», լավ ուրիշ կերպ ձևակերպեմ հարցս՝ ինչու՞ եք միայն ԴՈՒՔ նեղվում, երբ մարդիկ ասում են «մահ դավաճաններին»:

Սուրբ Իպոլիտը հակաքրիստոսի մասին իր «Λόγος περὶ τῆς συντελείας τοῦ ϰόσμου ϰαὶ περὶ τοῦ ἀντιχρίστου ϰαὶ εἰς τὴν δευττέραν παρουαίαν τοῦ ϰυρίου ἡμῶν Ἱησοῦ» աշխատությունում ասում էր, որ «գալու է ժամանակ, երբ ողջերը նախանձելու են մեռելներին...»:

Ալեն, գալու է ժամանակ, երբ ողջերը նախանձելու են մեռելներին: Այսինքն գալու է ժամանակ, երբ դու նախանձելու ես Վիգենին ու ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի այդ ժամանակը մոտենա:

Կարող ես էս գրառումը վերցնել ու վազել ոստիկանություն, բայց դու նաև գիտես, որ դա իմ… ընդհանրապես չի:

Ի՞նչ տարբերակ կա վերը նկարագրվածից խուսափելու:

Ո՛չ մի, սա անխուսափելի է:

Քամի ցանողը փոթորիկ է հնձելու:

Նարեկ ՄԱԼՅԱՆ

Դիտվել է՝ 1910

Մեկնաբանություններ