Անտեղի ծնունդ
01.06.2023 | 14:59
Երկունք չէր եղել,
Եղեգ էլ չկար,
Ծովը չբեր էր,
Երկինքը՝ տկար:
Ամեն ինչ թաց էր,
Բոց չկար բնավ,
Ոչ ոք չգիտեր,
Թե ինչպես ծնավ:
Քամի էլ չկար,
Որ մի կայծ բերեր,
Երկինքը՝ մթար,
Ծովը չբեր էր:
Ավետիս չեղավ,
Ոչ էլ գույժ հնչեց,
Թե ինչու ծնավ՝
Երբեք չիմացվեց:
Մի գորտ զկրտաց,
Իջավ ընդհատակ,
Մի ձուկ մրմնջաց,
Թողեց պղպջակ:
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ
Մեկնաբանություններ