24.04.2013|
11:04
Երբ նայում եմ, թե, ինչպես է իմ ազգը միասնական մոտեցում ցուցաբերում, երբ խոսքը Մեծ Եղեռնի մասին է, ես ուղղակի սարսափում եմ և գիտե՞ք, թե, ինչու: Այն պարզ պատճառով, որ, եթե 1915 -ին նույն Թուրքիայի տարածքում մենք լինեինք այսպես միասնական և անմոռաց նվիրված լինեինք իրար, այնպես, ինչպես դա անում ենք տարվա մեջ ընդամենը մեկ օր, հենց, այս օրը, մեզ հնարավոր չէր լինի կոտորել: Մենք ի տարբերություն հրեաների ունենք չափից շատ, վստահելու հատկություն մանավանդ, երբ խոսքը օտարների մասին է: