Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՊԱՐՈՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ «ՍՈՎԵՏԱՎԱՐԻ» Է ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ ՊԱՐԶ ՓԱՍՏԵՐԸ

ՊԱՐՈՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ «ՍՈՎԵՏԱՎԱՐԻ» Է ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ ՊԱՐԶ ՓԱՍՏԵՐԸ
20.12.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի` «Մի զրպարտեք, օգնեք ուղղելու սխալը» (թիվ 79, 2011) և «ՀՅԴ-ն երեկ ողջունում էր, այսօր օտար խա՞ղ է համարում» (թիվ 81, 2011) հրապարակումներին արձագանքում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԸ, ինչն էլ առանց խմբագրման ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը։

«Իրատես de facto»-ում հրապարակված հարցա-զրույցում պարոն Կարեն Միքայելյանը խեղաթյուրում է այն նամակի բովանդակությունը, որից մեջբերում է կատարում հարցազրույցում, ինչն էլ, ենթադրաբար, հիմք է ծառայել հարցազրույցի վերնագրի համար՝ «ՀՅԴ-Ն երեկ ողջունում էր, այսօր օտար խա՞ղ է համարում»:
2006 թ. օգոստոսի 3-ին թվագրված այդ նամակը ՀՅԴ-ի կողմից ուղղված է եղել «Հայկական Հասարակական Կազմակերպությունների Միջազգային միություն` Համաշխարհային Հայկական Կոնգրեսի նախագահ պարոն Արա Աբրահամյանին»՝ ի պատասխան իր 2006 թ. հունիսի 14-ի նամակի` «իր հարակից նյութերով, որը քննելով այն այսու գալիս ենք մեր մտածումները փոխանցելու Ձեզ»: (Այն ժամանակ պարոն Միքայելյանը պարոն Աբրահամյանի հետ էր աշխատում և փորձում էր իր այս նպատակը նրա միջոցներով իրագործել):
Այնուհետև, պարոն Միքայելյանի կողմից մեջբերումից զեղչված պարբերությունը. «Դուք տեղյակ եք, որ Արևմտյան Հայաստանի հետ կապված մեր ժողովրդի անժամանցելի իրավունքների խնդիրը հատուկ տեղ է գրավում ՀՅ Դաշնակցության քաղաքական օրակարգում»: Եվ՝ «Մենք ջերմորեն շնորհավորում ենք Ձեր կողմից այս շատ կարևոր ռազմավարական խնդրի արծարծումը, նկատում ենք առաջնահերթ և ձգտում ենք այս ուղղությամբ անհրաժեշտ ազգային ընդհանրական համախոհության հիմքեր գոյացնել»: Այսինքն՝ ՀՅԴ-ն շնորհավո-րում է ոչ թե «համագումարի» գաղափարը, այլ «Արևմտյան Հայաստանի հետ կապված մեր ժողովրդի անժամանցելի իրավունքների [...] խնդրի արծարծումը»: Իսկ «Համագումարի» մասին, արդեն մեջբերված տեքստում էլ կա՝ «առաջադրված թեմայով համագումարի անցկացման հարցը, ըստ էության, իր մեջ ունենալով մի շարք հիմնական սկզբունքային հարցեր» [...]։ Այդ նույն «հիմնական սկզբունքային հարցերը» այդպես էլ մնացին չլուծված, և Դաշնակցությունը երբեք չողջունեց «Արևմտահայոց 3-րդ համագումար» հրավիրելու ոչ գաղափարը և ոչ էլ նպատակը։
Ինչպես այս նամակի դեպքում պարոն Միքայելյանը իրականությունը ճարպկորեն խեղաթյուրված է ներկայացնում, նույն կերպ և նախորդ հարցազրույցում`«Մի զրպարտեք, օգնեք ուղղելու սխալը», խեղաթյուրված է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, երբ ասում է. «Ես օրինապաշտ մարդ եմ, կարդում եմ ՀՀ Սահմանադրությունը, ուր գրված է` ՀՀ-ն 30 000 քառակուսի կմ է, կնշանակի` Խորհրդային Հայաստանի իրավահաջորդն է, առանց Նախիջևանի, Ղարաբաղի, Կարսի: Իսկ Հռչակագրի դրույթները ներառված չեն մեր Սահմանադրության մեջ»: Պարոն Միքայելյանը ստում է, երբ ասում է, թե ՀՀ Սահմանադրությունում «գրված է՝ ՀՀ-ն 30 000 քառակուսի կմ է»: ՀՀ Սահմանադրության ո՞ր հոդվածն է դա ասում։ Եվ հակառակը, պարոն Միքայելյանի այն պնդումը, թե 1990 թ. օգոստոսի 23-ի Հայաստանի անկախության մասին «Հռչակագրի դրույթները ներառված չեն մեր Սահմանադրության մեջ», իրականում, ՀՀ Սահմանադրության առաջին պարբերությունը սկսվում է այս նախադասությամբ. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» (ընդգծումները իմն են)։ Ավելին, ՀՀ Սահմանադրական դատարանը, «2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխ քաղաքում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» որոշման մեջ, մեկ անգամ ևս ամրագրում է այն փաստը, որ Հայաստանի անկախության մասին հռչակագիրը ՀՀ Սահմանադրության հիմքն է։
Եթե պարոն Միքայելյանը այսքան «սովետավարի» է խեղաթյուրում մեր կյանքի ընթացքում և մեզնից ոմանց մասնակցությամբ կամ առնվազն ներկայությամբ արձանագրված այս պարզ փաստերը, դժվար չէ պատկերացնել, թե մի քիչ ավելի վաղ ժամանակի փաստերն ի՛նչ ճարպկությամբ է խեղաթյուրում»։

Դիտվել է՝ 782

Մեկնաբանություններ