«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ո՞ՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ

Ո՞ՒՄ ԷՐ ՁԵՌՆՏՈՒ
24.09.2010 | 00:00

Բանակի հետ կապված ամեն ինչից խոսվեց, սակայն այդպես էլ անդրադարձ չեղավ հարցին. ինչո՞ւ (վերջին շրջանում ադրբեջանական դիվերսիոն գործողություններից, իրար հաջորդող ներբանակային ցավոտ դեպքերից զատ) մեկ էլ ու բանակը հայտնվեց ուշադրության և քննադատության կիզակետում: Ինչո՞ւ ակտիվ քաղաքականությունը սկսեց զբաղվել բանակով, իսկ առավել ստույգ` նրա ղեկավարով: Ավելին` շատացան խորհուրդ տվողները, որ Սեյրան Օհանյանն ինքնասպան լինի:
Ընդ որում, որևէ մեկը, հատկապես հայ եկեղեցու սպասավորները, հարկ չհամարեց այդ քաղտեխնոլոգիան կիրառողներին ասել (անկախ նրանից, թե որ ցավոտ դեպքի արդյունքում էր այդ հորդորը հասունացել ու տարածվել), որ ինքնասպանությունը ամենամեծ մեղքն է տիեզերքում, այն չի ներվում, չի ապաշխարվում, նաև հետդարձի սինդրոմ ունի. որպես կենդանի միտք անպայմանորեն վերադառնում է այն հղողի «մոտ»` տարբեր դրսևորումներով:
Այսպիսով, ինչո՞ւ հենց հիմա այդպես «վիզ պետք» եղավ, որ պաշտպանության նախարարն «ինքնասպանություն» գործի: Եվ որ ամենակարևորն է` ում էր դա այդքան «վիզ պետք»:
Շատ պարզ. նրանց, ովքեր քաղաքական անբանության մատնվեցին ռուսական «գետնին» վրա: Որովհետև հայաստանյան իշխանությունները վերցրին ու ստորագրեցին ռուսական ռազմաբազաների պայմանագիրը, որը վերջին շրջանում գեո և ներքաղաքական «թոփն» էր, և որի վրա դիվիդենդներ էին շահում բոլոր ռուսասերները` հավատացնելով «մորը»` մայր-Ռուսաստանին, որ իրենք կգան իշխանության ու կստորագրեն այդ «կենսական» պայմանագիրը, Հայաստանը կհանեն ՆԱՏՕ-ի «ծանր-դառը լծից ու գրկից»: Մի խոսքով, տուրք տալով պուտինյան հոգեբանությանը, մոռանալով, որ «վերաբեռնումը» թեթևաքայլ սահել-հասել է Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններին, և «ազգայնական» Դ. Ռոգոզինն այլևս այնքան «վեժլիվո» ու գրագետ է խոսում այդ հարաբերությունների, Ռուսաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու («ռանավատո, պոկա ռանավատո») մասին, որ կարող էին և ապահաշվարկ թույլ տալ մեր «մայր սիրողները»: Եվ թույլ տվեցին:
Դա քիչ էր, հայաստանյան պուտինականներին ու նրանց ռևանշին խոր հարված հասցրեց Լուժկովի խոշոր ֆիասկոն (էխ-էխ-է՜խ, «Բրայն բրիտ», և ո՞ւր ես նայում միջազգային էս մեծ կռվում):
Մի խոսքով, քանի որ Սերժ Սարգսյանը սանձել էր փոթորիկը բաժակում ու ներիշխանական «ապստամբության» և հեղաշրջման «մասնակիցներին» այդ և կասկադ քայլերի շարքով խեղդել օրորոցում, ստորագրել էր հայտնի պայմանագիրը, որոշ «տենդենցիոզ» կենացներ արտաբերել, իշխանության ցավով տառապողների համար այլ ճանապարհ չէր մնացել նրան թուլացնելու, իշխանության վերադարձնելու` նախագահ, վարչապետ և «նույնիսկ մի կին ատամնատեխնիկ», իմա` պաշտպանության նախարար դառնալու համար, ստիպված էին հարձակվել անմիջական և ամենամեծ Բաստիլի` պաշտպանության նախարարի ու բանակի վրա: Գաղտնիք չէ, Սեյրան Օհանյանն այն եզակի պաշտոնյաներից է, որի մասին միանշանակ ու աներկբա ասվում է` «Սերժ Սարգսյանի մարդ»:
Բանն այն է, որ սոցիալական բունտ Հայաստանում «ձևավորելը» շատ դժվար է լինելու, համ էլ դաշնակները շատ հավատարիմ չեն լծվել այդ գործին, ու որպեսզի բունտի թևերի վրայով վարչապետ դառնա, սոցիալական հարցերը լուծի Հայաստանի ամենահարուստ մարդը` Ռ. Քոչարյանը (կարծում ենք` այդ դեպքում ճանապարհը մեկն է` էքսնախագահն ու դաշնակցականները իրենց բոլոր փողերը ներդնում են սոցիալական հարցերը լուծելու ճանապարհի և ոչ «բունտի» վրա), ուստի պետք էր վարչապետին թուլացնելուն զուգահեռ, զբաղվել նաև Սեյրան Օհանյանի, իսկ իրականում` գերագույն գլխավոր հրամանատարի թուլացմամբ, նրան բան հասկացնելով:
Հաջողեցի՞ն տղերքը:
Դատեցեք ինքներդ:
Հա, ի դեպ, ռուս լավատեղյակ փորձագետներից մեկն օրերս հայոց բանակի դեմ «մարտնչողների» հետևյալ ամպլիտուդը նկարեց. ռուսաստանյան որոշ ուժեր` ճյուղավորմամբ դեպ քոչարյանական թև, ապա և` դեպ ընդդիմություն, և վերջապես` դեպ գլխավոր շտաբ ու նրա ղեկավար:
Նա նաև ժպիտով նայեց դեպ ԱԺ վերակառուցվող շենք: Տեսնես ինչո՞ւ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1046

Մեկնաբանություններ