Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«ՊԵՏՔ Է ՀԱՂԹԵՆՔ ՆԱԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ»

«ՊԵՏՔ Է ՀԱՂԹԵՆՔ ՆԱԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ»
20.09.2011 | 00:00

Երեկ Սերժ Սարգսյանը Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ հերթական ընդունելությունն էր կազմակերպել Ազգային ժողովում։ Այս անգամ հրավիրյալներն էին ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի բոլոր գումարումների պատգամավորները։ Նախագահը մի խումբ պատգամավորների օրինաստեղծ գործընթացներին, հասարակական-քաղաքական կյանքին և ժողովրդավարության կայացման գործին ակտիվ մասնակցության համար պարգևատրեց «Մխիթար Գոշ» մեդալով։ Նրանց թվում էին Միքայել Վարդանյանը, Հեղինե Բիշարյանը, Անահիտ Բախշյանը, Հերմինե Նաղդալյանը, Գագիկ Մինասյանը, Վազգեն Կարախանյանը, Գալուստ Սահակյանը, Ռուզան Առաքելյանը, Արտյուշա Շահբազյանը, և այլք։
«Իրատես de facto»-ն շնորհավորելով բոլորին, հարց ուղղեց Միքայել Վարդանյանին` ինչ նշանակություն ունի Ձեզ համար անկախությունը` նաև այս պարգևի լույսի ներքո։ «Անկախությունը մեր ազգային հպարտությունն է։ Այս 20 տարիների ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիվ նվաճումներ, իհարկե, բացթողումներ, թերություններ նույնպես եղել են, սակայն կարողացել ենք կերտել կարևորը` պետականություն, ստեղծել ենք ժողովրդավար պետական ինստիտուտներ։ ՈՒնենք քաղաքակիրթ ժողովուրդ, կայացած երկիր, որին ծառայում են նաև Ազգային ժողովն ու պատգամավորները։ Շատ զգացված եմ Անկախության օրն ստացած այս պարգևի համար, որովհետև իմ ողջ ջանքերը, ներուժը ծառայեցնում եմ ի շահ ժողովրդի ու, մասնավորապես, իմ ընտրատարածքի։ Հետայսու ևս ծառայեցնելու եմ»։ Պարոն Վարդանյանից փորձեցինք ճշտել նաև, թե ի՞նչ դրսևորումներ է ունենալու այդ «առաջիկան»։ «Ինքս ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ եմ, շատ եմ ցանկանում, որ Հայաստանի տնտեսության աճի տեմպերը համահունչ լինեն մյուս ոլորտներում արձանագրած ձեռքբերումներին։ Մենք հաղթել ենք պատերազմում, Ղարաբաղն այսօր անկախ է, հնարավորինս կայացրել ենք ներկայացուցչական ինստիտուտները, կառավարման մարմինները։ Պետք է հաղթենք նաև տնտեսական ոլորտում։ Ողջ երկրով մեկ զարգացնելով արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, կարողանանք ապահովել բարեկեցիկ, արժանավայել կյանք, որպեսզի ժողովուրդը ոչ թե լքի Հայաստանը, այլ հակառակը` ներգաղթ ունենանք, և Հայաստանը մեզ համար դառնա ցանկալի երկիր»,- ընդգծեց Միքայել Վարդանյանը։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հ. Գ. -Ընդունելության մանրամասները` հաջորդ համարում։

Դիտվել է՝ 854

Մեկնաբանություններ