ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ԱՐԾՎԻԿՆԵՐԸ ՓԵՏՐԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ»

«ԱՐԾՎԻԿՆԵՐԸ ՓԵՏՐԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ»
25.02.2011 | 00:00

Հետաքրքիր զուգադիպությամբ, թե օրինաչափ հաշվարկով, կոալիցիայի սկսած երկարատև մարաթոնը, Տիգրան Կարապետիչի «նավսված ու կռկռացած» քչամարդ միտինգը, ՀԱԿ-ի՝ մարդաշատը, դաշնակցականների «ընտրականորեն» դարդոտվելը եզրափակեց «Հայոց արծիվների»` Մատենադարանում կազմակերպած միտինգը:
Ասել է, իշխանությունը վերջին խոսքի իրավունքը վերապահեց իրեն՝ ցուցանելով, որ գործում է խիստ պլանավորված, և ցանկացած պահի առանց մեծ ջանքի կարող է ունենալ այնքան ժողովուրդ ու «արծիվ», որքան պետք է, արձանագրել տվեց, որ դա դեռ «ժուռնալն» է, կինոն կլինի հետո, որովհետև «բուն ժամին»՝ 2013-ին «արծվիկներն» արդեն կլինեն երեք տարեկան՝ համապատասխան «հետևանքներով» հանդերձ:
Նախ, որովհետև «Հայոց արծիվները» լուրջ հավաքագրման աշխատանքներ է տանում: Եվ հետո՝ կառույցի ստեղծման նպատակներն էլ, ըստ ամենայնի, բազմազան են ու աշխատող:
Այսպիսով, «հայոց արծիվներով» նոր խաղացող է մտնում թե՛ հասարակական սպեկտր, թե՛ քաղաքական, այո, որքան էլ պարադոքսալ, նաև՝ «ռազմահայրենասիրական» ծիր, նույն ԵԿՄ-ին անհրաժեշտ դեպքում այլընտրանք դառնալով, էլ առավել անհրաժեշտության դեպքում՝ միավորվելով ԵԿՄ-ի հետ:
Օրերը խառնակ են, և պատերազմի մասին ամենօրյա բարձրաձայնումները թե՛ միջազգային հանրության, թե՛ հարևան երկրի կողմից ոչ միայն սահմաններում աչալրջության խնդիրներ են դնում հայոց առաջ, այլև հոգեբանական խնդիրների հրամայական թելադրում «թիկունքի» համար, և այս առումով, իսկապես, Խաչիկ Ասրյանի՝ գերէնտուզիազմով արած գործը տեղին է ու ժամանակին:
Այդ նույն շարքում է նաև մարտի 5-ին Սոչիում սպասվող բանակցություններից տարածաշրջան՝ ԱՄՆ-ի պետքարտուղարների այցի ֆոնին նման «կամավոր-ռազմահայրենասիրական» հավաքը, ազգային, երիտասարդ, ոչ բանակային, այսպես ասած, «նյու կամավորների» ուժի ցուցանքով և այն էլ՝ Երևանի սրտում:
Բավականին հետաքրքիր է նաև «արծիվների» ներքին խնդիրների ծիրը:
Մի այդպիսի մոբիլ (քան «բազեներն» են, նրանք հեչ մոբիլ չեն, ու թե անկեղծ՝ դանդալոշ են) խումբ ՀՀԿ-ին վաղուց էր պետք: Ընդ որում, «երկուսը՝ մեկում» տարբերակով: «Արծիվները» նաև սերնդափոխության հարցն են կարգավորում նույն ծերացող ՀՀԿ-ում (թերևս նրանց նկատմամբ հակազդեցության որոշ տենդենցներ հենց սրանով պետք է բացատրել):
Ի դեպ, այն օրը, երբ «արծիվները» «Քոչարի» էին բռնել Հանրապետության հրապարակում, այդ նույն օրն իշխանական «օթյակում», ըստ մեր տեղեկությունների, պետք է որոշ «նուրբ» հարցեր քննարկվեին:
Քչերը գիտեն, որ իշխանությունները կիսաֆաբրիկատ ուժեր ունեն՝ նախընտրական խաղի համար, և ամսի 19-ին պետք է այդ ուժերին ասվեր՝ ինչ անեն, ումով և երբ: Իմա՝ ինչ կոնֆիգուրացիայով պետք է մասնակցեն ապագա խորհրդարանական, որից հետո էլ՝ նախագահական ընտրություններին:
Փաստորեն, «արծիվներն» այդ օրը ոչ միայն սեփական մեկ տարեկանի պրեմիերային էին, ոչ միայն տոնում էին «ՀՀ գործող նախագահի» պաշտոնավարման երեք տարին, այլև սատարում էին 2013-ի «ՀՀ գործող նախագահին»:
Կարծում ենք, այո, «արծիվները» կդառնան հենց այն առանցքը, որին ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում կմիանան այլ, զանազան, զարմանազան հասարակական կառույցներ և ուժեր ու ալյանս կազմած կսատարեն… հասկացաք՝ ում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1117

Մեկնաբանություններ