ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԲԱ ՀԻՄԱ ԷՍ ԲՀԿ ՃԱՄՊՐՈՒԿՆԵՐՆ Ո՞ՒՐ ԴՆԵՆՔ

ԲԱ ՀԻՄԱ ԷՍ ԲՀԿ ՃԱՄՊՐՈՒԿՆԵՐՆ Ո՞ՒՐ ԴՆԵՆՔ
14.12.2010 | 00:00

Չնայած հայոց մեջ կադրային նոր սպասումներն են գլխավորում «թոփ-թեման», այնուհանդերձ, խիստ ակտուալ է նաև ԲՀԿ-ի` ո՞ւր գնալու, ինչպե՞ս գնալու, ումո՞վ գնալու խնդիրը:
Իշխանական էլիտայում տեղի ունեցած վերջին զարգացումները, արդեն կայացած և սպասվելիք կադրային տեղաշարժերը սահմանափակեցին ԲՀԿ-ի մանևրի դաշտը ևս: ԲՀԿ-ն, այո, այս պահին, իսկ առավել ստույգ... ոչ, ո՜չ նախորդ կիրակի Արտաշատում տեղի ունեցած նախաճաշից հետո, երբ թե՛ «ճաշի» մասնակիցներին, թե՛ այս մասին տեղեկացվածներին թվում էր, որ «բարլուսախառն» այդ սեղանի շուրջ, փաստորեն և վերջապես, տեղի ունեցավ Ծառուկյան-Սերժ Սարգսյան «բարիշացման» գործընթացը: Այդպես չէր:
Կադրային ու կոալիցիոն կարգուկանոնի հարցում խիստ որոշակի ու առանց այլևայլությունների քայլեր ձեռնարկած Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործկոմի նիստից (չորեքշաբթի) անմիջապես հետո, որտեղ խիստ տոնով արձանագրել էր, որ անընդունելի է պաշտոնյայի «նման» պահվածքը (նկատի ունենալով նախկին քաղաքապետին), Ծառուկյանին մտերիմ-բարձրաստիճան ՀՀԿ պաշտոնյային (որն ստանձնել է, այսպես ասած, «մերանի առաքելություն») առանց ենթատեքստի հասկացրել է` ժամանակն է, որ Ծառուկյանը ոչ միայն կողմնորոշվի, այլև բարձրաձայնի` ուր է գնում և ումով:
ՈՒ հիմա բոլորն սպասում են համապատասխան հայտարարությանը: ՈՒ թե մինչ այդ Ֆրանկոյի ձայնալարերով խոսող կուսակցականներն էին սուրբ դատարկությունը լցնում` իրենց վտիտ ուսերին կրելով այդ ծանր բեռը, ապա առաջիկայում այդ մասին պարզ-շիտակ պետք է հայտարարի կուսակցության ղեկավարը: Ժամկետը կարող է ձգվել մինչև հունվարի կեսեր, մաքսիմում` մինչև ամսվա վերջ: Չնայած հայտարարություն, որպես այդպիսին, սպասվում էր նախորդ քառօրյային:
Այլապե՞ս:
Այլապես այլընտրանք չկա: ԲՀԿ-ն պետք է դուրս գա կոալիցիայից` համապատասխան «հետևանքներով» հանդերձ:
Ի՞նչ կանի ԲՀԿ-ն: «Հաշվենք»:
ԲՀԿ-ին, ինչպես ցայս ասել էինք, ձեռնտու է ժամանակ շահելը (երեկ Գագիկ Ծառուկյանը «կոնյաչնիում» ԲՀԿ էլիտայի նիստ է անցկացրել, ուր, ի շարս այլ հարցերի` պատգամավորի «ընտրություն»` Արևիկ Պետրոսյանի փոխարեն, նաև ասել է, որ ընտրարշավը դեռ չենք սկսելու, որովհետև մեկուկես տարի կա. իմա` երբ կսկսենք, այն ժամանակ էլ «անունը» կտանք):
Այո, ԲՀԿ-ն ցանկանում է ժամանակ շահել, որ տեսնի, թե ինչքան է ինքն «ուժեղանում», ու որոշի` ինչ է անում և` ումով, սակայն, ինչպես տեսնում եք, նրան այդ ժամանակը չեն տալիս:
Փորձագետների կարծիքները ԲՀԿ ապագա վարքագծի առումով կիսվում են: Նախ` այն պատճառով, որ Ծառուկյանը որտեղ նստում-վեր էր կենում, ասում էր` «մենակ եմ գնալու»: Չնայած այդ «ռիտորիկան» վերջերս մասամբ փոփոխություն է կրել, և նա կարծիք է հայտնել, որ չի բացառվում` ինքը «շագանակները կրակից հանի այլոց ձեռամբ». կոդային այս ազդանշանումը նա չի բացապարզել, սակայն զուգահեռաբար ասել է, որ ինքը ներսում էլ, գեոքաղաքական առումով էլ բավականին ուժեղ է:
Երևի նկատի ունի իր «ընկերներ» Յանուկովիչին և Լուկաշենկոյին: Բայց ասում են` ավելի շատ ակնկալիքներ ունի Ռուսաստանից:
Իհարկե, բոլորս ենք հիշում, որ Ռուսաստանը բավականին ծանր էր տարել Կոլյայիչի` Երևանում Մեդվեդևի պատվին տրված պաշտոնական ճաշին չմասնակցելու փաստը: Վասն Բատկա: Լուկաշենկոյի հարաբերությունները Ռուսաստանի, այդ թվում` թե՛ Պուտինի, թե՛ Մեդվեդևի հետ եղել են բարդ և մնալու են այդպիսին, այդ իսկ առումով երևանյան «ճաշի» նստվածքը միշտ էլ Ռուսաստանի մոտ երևակվելու է:
Ինչ վերաբերում է այս օրերին Բատկա-Ռուսաստան ջերմացմանը, ապա դա ընդամենը տակտիկական «խոդ» է` Բատկայի կողմից արված. եկող շաբաթ էլ «մեր ընկեր Լուկաշենկոն», ինչպես «մեր ընկեր Յանուկովիչը», կընտրվի Բելառուսի նախագահ, որից հետո նա, գրողը տանի, ո՛չ մաքսային միության պահանջները կկատարի, ո՛չ էլ ընդհանուր տնտեսական գոտու, որովհետև կրկին կպահանջի լիքը բաներ Ռուսաստանից` սկսած գազից, վերջացրած «եսիմ ինչով», ու Ռուսաստանն էլ կրկին կսկսի «անհնազանդին» տեղը դնել:
Երկրորդ, եթե այնպես ստացվի, որ քաղաքապետ դառնա «ՀայՌուսգազարդի» տնօրեն (իսկ այս տեսակետը գնալով ավելի գերակշռող է դառնում) Կարեն Կարապետյանը, այդ պարագայում, որպես ռուսական ֆավորիտ, նույնիսկ մտածելու բան կունենա Ռոբերտ Քոչարյանը (իսկ գուցե Սերժ Սարգսյանը ռուսական «գետնով» հպարտացողներին չեզոքացնելու համա՞ր է նաև այդ թեկնածուի հետ հանդիպել նույն չորեքշաբթի օրը, ընդ որում, ասում են` ոչ նախագահականում, և, կարծես թե, քաղաքապետ դառնալու առաջարկ արել), էլ ուր մնացին «մնացածը». որովհետև այդ դեպքում Ռուսաստանը կնախընտրի խաղալ բավականին կանխատեսելի, «Գազպրոմի» պարունակներով անցած Կարեն Կարապետյանի հետ և ոչ այլոց:
Եվ վերջապես, գեոքաղաքական ֆակտորը մեզանում կարևոր, սակայն որոշիչ լինել չի կարող այս պահին Ծառուկյանի` ուր և ումով գնալու համար:
Խաղը որոշվում է ներսում, և ճակատային թող չթվա` Սերժ Սարգսյանի կողմից: Եվ ոչ այնքան նախագահի «գրիչ» ունենալու, այլ կոնֆիգուրատիվ լավագույն վիճակում գտնվելու (Աստանայից, ՀԱՊԿ-ի գագաթնաժողովից հետո նա իրեն բավականին կայուն և ուժեղ է զգում, ու ևս մի քանի կադրային գրագետ քայլ` ՀՀԿ տոկոսադրույքները «կտան-կանցնեն» ԲՀԿ-ից):
Ի դեպ, կադրային «բարեփոխումների» մասով: Այն, որ այդ «փոխումը»` բարե, սկսվեց «սեփական տնից»` յուրայիններից, որոնք խաղի կանոնները չեն պահում, նրանց խաղից հանելով, «անյուրայիններին» ցույց էր տրվում` արագ պետք է հասկանան իրենց անելիքը:
Թե չէ ի՞նչ է ստացվում` ձևով կոալիցիոն, բովանդակությանբ գրեթե «ընդդիմադիրոտ» ԲՀԿ-ն ելել-մտել է մեջլիս, հա՛մ «տաշտից» է օգտվում, հա՛մ էլ չի ասում` «մերսի»:
Բայց դեռ մնանք ԲՀԿ գեոպոլիտիկայի ծիրում: Էն նույն կիրակի, Սերժ Սարգսյանի և մնացածի հետ ճաշելուց հետո, Ծառուկյանը թռել է Անգլիա: Վերադարձել է երեքշաբթի: Փաստորեն, ոնց տեսնում ենք` «հետաքրքրությունների ծիրում» է նաև Բրիտանիան: Ասել է` նա «խաղում» է անգլո-սաքսոնական վեկտորում և՞ս: Լավ, մի քիչ չափազանցրինք, զի այդ այցը եղել է «չաստնի»: Ամա՜ լավատեղյակներն ասում են, որ նա պարզապես ցանկանում է իր կոնյակը «մուտք» ունենա նաև Անգլիայի թագուհու պալատ: Դե, եթե այդպիսի որոշում կայացնի թագուհի՜ն (հիշո՞ւմ եք թագուհու «սումըչկեն»` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ` գերո՜ղ էր):
Դե, քանի որ Ռուսաստանում (երեկ «կոնյաչնիում» ԲՀԿ ժողովից անմիջապես հետո Ծառուկյանը մեկնել է Մոսկվա` պրեզենտացիայի. Կրեմլյովյան առևտրի տան հետ կոնյակի նոր համատեղ արտադրություն ստեղծելու հաշվով) ինքը կարողանում է «այդ բանն անել», «բանակցություններ» է փորձում վարել Բու-քինգհեմյան պալատի հետ (՞), որպեսզի հայկական կոնյակը ևս լինի անգլիական համադամների մեջ (՞):
Դառնալով բուն խնդրին` պետք է ասել, որ փորձագետները, բոլոր դեպքերում, կարծում են` Ծառուկյանը կհայտարարի այն, ինչ իրենից պահանջում և սպասում է կոալիցիոն իր «մեծ ախպեր» ՀՀԿ-ն:
Ընդ որում, Ծառուկյանը մերձ շրջապատում ասել է, որ իրենք որոշ պայմաններ ունեն, և եթե Սերժ Սարգսյանը համաձայնի, իրենք կհայտարարեն, որ պաշտպանում են:
Պայմանները հետևյալք են. ԲՀԿ ձայները մինչև վերջ պաշտպանվում են: Իր նախարարներին «ի՜նքն ա ասում», ուրիշ ոչ մեկն իր նախարարներին չպետք է «ասի»:
Նախագահականում էլ թե` թող հայտարարի պաշտպանության փաստի մասին, պայմանները հետո «կտեսնենք»: Ընդ որում, նախագահականն էլ իր պայմաններն ունի, որ ԲՀԿ հայտարարությունը լոկ խոսք չլինի, որոշել են «մեր խոսքը գործ» դարձնել: Ձեռաց: Ասել է, եթե պաշտպանում եք, պիտի անեք` սա՛-սա՛-սա՛:
Բա՛:
Փորձագետների մի մասն էլ փորձում է գտնել այն հարցի պատասխանը, թե Քոչարյանի հետ համաձայնեցված կլինի՞ Ծառուկյանի որոշումը: Փոքր-ինչ դժվար է ասել, որովհետև Ծառուկյանը վերջին շրջանում բավականին անկախ խաղացող է դարձել... Քոչարյանից:
Եվ հետո, որքան էլ նա այլ «ազգական-խնամի-բարեկամ-քավոր-սանիկ-մերձավորներ» ունի, որոնցից յուրաքանչյուրն այս խաղում սեփական «դիվիդին» կցանկանա ունենալ, այնուհանդերձ, ունի նաև շատ լուրջ «խվատ»` բնությունից տրված. այն է` լավ է հասկանում, թե ռեալ իշխանությունն ում ձեռքում է, ծանր նժարն ով է այս խաղում, և, բիզնեսի ու սպորտի սուբլիմացիոն կանոնների համաձայն, ենթամղվում է դեպ ծանրությունը:
Եթե ո՞չ:
Այ, էդ ժամանակ արդեն «կինոն» կսկսվի: «Կինոյում» մեկ էլ ու ցույց կտան, որ մարդկանց ճակատին ո՛չ ՕԵԿ է գրված, ո՛չ ԲՀԿ, ոչ էլ մեկ այլ բան: ՈՒ, ՕԵԿ հանգույն, «լավագույն տղերքը կհեռանան` օտար ափերում բախտ որոնելու»: ՈՒ հենց էդտեղից էլ կսկսվի ԲՀԿ «պայթեցման» գործընթացը, որին կհետևեն որոշ ԲՀԿ-ականների գործած «անթույլատրելի ու անընդունելի արարքները», մարդ- ընտրահանձնաժողովի անդամ ծեծելը, մարդկանց վրա կրակելը... Հետո տեղի կունենա «Տնտեսական բլոկն ու նրա հետևանքները» ֆիլմի պրեմիերան` նախարարախառն ռեսուրսով։
ՈՒ էդ ժամանակ արդեն ԲՀԿ-ն իսկապես «կգնա մեն-մենակ», ինչպես և կայացրել էր... որոշում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1071

Մեկնաբանություններ