«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՀՈՎԻ՞ԿՆ Է, «ՈՐ ՊԻՏԻ ԳԱ, ՈՒ ՆՐԱ ԿՈՇԻԿՆԵՐԻ ՔՈՒՂԵՐԸ ԿԱՊԵՆ, ԹԵ՞ ՈՒՐԻՇԻՆ ՍՊԱՍԵՆ»

ՀՈՎԻ՞ԿՆ Է, «ՈՐ ՊԻՏԻ ԳԱ, ՈՒ ՆՐԱ ԿՈՇԻԿՆԵՐԻ ՔՈՒՂԵՐԸ ԿԱՊԵՆ, ԹԵ՞ ՈՒՐԻՇԻՆ ՍՊԱՍԵՆ»
17.09.2010 | 00:00

ՀՀԿ առօրյան անցնող տասնօրյակում բավականին գործադիրաշատ է եղել: Պարզվում է` նույնքան էլ թոռնիկաշատ է եղել: Սեպտեմբերի 2-ին Սերժ Սարգսյանենք գործադիրի նիստն սկսելուց 15 րոպե առաջ տղա թոռ են ունեցած եղել, ու նիստը տևել է ընդամենը կես ժամ, համ էլ որ` ֆուտբոլ էր: Իսկ սեպտեմբերի 9-ի նիստը բավականին երկար է տևել, չնայած այդ օրն էլ Ռուբիկ Թադևոսյանն է (ՀՀԿ կուսկազմակերպիչը) թոռնիկ ունեցել:
Մի խոսքով, մտածել, որ կարող է մի բան է պատահել, դրա համար է ՀՀԿ-ն «նոն ստոպ» տարբերակով գործադրի նիստեր հրավիրում, չարժե:
Ինչ վերաբերում է քննարկված խնդիրներին, ապա դրանք հիմնականում ունեցել են արտաքին քաղաքական բնույթ: Գործադրի նիստում քանիցս քննարկման նյութ է եղել ռուսական ռազմաբազաների Հայաստանում գտնվելու ժամկետների երկարացման հարցը: ՈՒղեղին շատ զոռ տալ պետք չէ` հասկանալու, թե ՀՀԿ ծերակույտը ի՜նչ բուռն ու հոտնկայս հրճվանքով է դիմավորել «օրհնված ոտի» երկարացումը Հայաստանում, այնուհանդերձ, Սերժ Սարգսյանը, ինչպես միշտ, «ծերերին» (որոնք թոռնիկաշատացման արդյունքում այդ օրերին, թերևս, զբաղված են եղել նաև շատակերությամբ, չնայած ՀՀԿ-ից մեզ վստահեցրին, որ ոտի վրա են շնորհավորել` կոնյակով ու կոնֆետով) մանրամասն բացատրություններ է տվել խնդրո առնչությամբ, պատասխանել ՀՀԿ-իստներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են` դե չէ՜, մի կարծեք, որ դրանք բազաների դիմաց «սիմվոլիկ» (դե, գոնե կեսը` մի 100 դրամ) գանձելու անհանգստությանն են վերաբերել: Հը՜ը՜: Հարցադրումների առանցքում են եղել Ռուսաստանի կողմից Հայաստանին տրվող անվտանգության երաշխիքները, հարցադրվածներն էլ բավարարված են մնացել Սերժ Սարգսյանի բերած «արգումենտներից»:
Բայց դե ի՞նչ ՀՀԿ գործադրի նիստ, ուր մի հետաքրքիր բան չլինի: Եվ կամ` մի «պստլո» (կամ` «մեծլո») ինտրիգ: Թոռնիկներն ասացինք: Այդ առնչությամբ «Նաիրի» կոնյակով նշումն էլ ասացինք: Չասացի՞նք: Համարեք ասված. Սարգսյանների գերդաստանում երկար սպասված արու զավակի` Արայի ծնունդը տիեզերակարգի տեսանկյունից նույնպես կարևոր համարեք ու կարծիք հայտնեք, որ վասն այդ` արժեր գործադրի մի քանի նիստ էլ հետաձգել:
Մի խոսքով, գործադրի ամսի 9-ի նիստն այն օրն էր, երբ ԱԺ ղեկավարությունը որոշել էր ցուցանել, թե ինքն ինչպես և ինչքան է «թատրոնը սիրում իր մեջ»: Մեր մեջ: Նրա մեջ: ՈՒ չար-թունավորներին, իմա` լրագրողական համքարությանն առել-տարել էր ներկա լինելու յուր բուռն գործունեությանը` օվալաշինությանը: Իմա` նոր դահլիճի «կառուցապատմանը» (չե՞ք ամաչում` «ատկատ» բառն եք ասոցացնում. թույն եք, թույն, նախանձ, չար, կատարում եք ԱԺ էլիտային չսիրողների պատվերը):
Եվ ուրեմն, այդ օրը կեսօրին` 3-ն անց 15-ին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով «թույների» հարցադրումներին, ասել էր, որ ՀՀԿ-ն 2012 թ. ընտրություններում կունենա մեծամասնություն, և ԱԺ նախագահ կլինի ոչ թե ՕԵԿ-ի ներկայացուցիչ Արթուր Բաղդասարյանը, որի մասին գրում է մամուլը, այլ «դա կորոշի կուսակցությունը, կուսակցության նախագահը»: Ինքն էլ համակ մյուռոն` հույս, հավատ ու սեր ունի «ամեն ինչի նկատմամբ»: Բնականաբար, ԱԺ նախագահի` իր լուսապայծառ ապագայի նկատմամբ նույնպես:
ՈՒրբաթը շաբաթից չուշացավ: Նույն օրը երեկոյան ՀՀԿ գործադիր նիստում «ծերակույտի» անդամներից մեկի թեթև ձեռքով բարձրացվել է նաև այդ հարցը. բա չե՜ք ասի, Սերժ Ազատիչ, «գիր ու բացով, բժժանքով» մամուլը գրում է, որ հաջորդ նախագահը` ԱԺ, լինելու է Արթուր Բաղդասարյանը:
Մի խոսքով, երակ շոշափելու «թրեյնինգն» ավարտվել է նրանով, որ հաջորդ օրը հայտարարությամբ հանդես է եկել երիտասարդ լոռեցին` Շարմազանովը, ծերակույտի որոշման արդյունքում ասելով, որ ՀՀԿ-ն պահիլ տե ԱԺ պորտֆելը, տալ չտե Արթուրին:
Գործադրի նիստի մասնակիցներից մեկի պատմելով, հարցադրման հետևում կանգնածները ցանկացել են նաև անուն ստանալ Սերժ Սարգսյանից, այն է` հասկանալ, դա Հովի՞կն է, «որ պիտի գա, ու նրա կոշիկների քուղերը կապեն, թե՞ ուրիշին սպասեն»: Այսինքն` Սերժ Սարգսյանի ռեակցիայից երևո՞ւմ է, որ «հույս, հավատ, սեր», իրոք, կա, որ նախագահը շատ գոհ է «հավատացողի ու սիրողի» աշխատանքից և ուղղակի ու անուղղակի հաստատում է, որ հույսը վերջինն է մեռնում:
Անուն չի հնչել:
Ավելին` հաջորդ երկու օրերին «չար-թունավորների» մոտ ընդհանրապես «տոքսիկոզը» բարձրացել է. նրանք «վերցրել ու գրել» են` ՀՀԿ ցուցակի առաջին համարը կլինի ոչ այլ ոք, քան վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Դաշտ նետված այդ լուրն օդում «բռնել» է Ռաֆիկ Պետրոսյանը և նույնքան «հուսացած»` սիրով արտաբերել` առաջին «մայկան» պետք է լինի և միայն լինի Արգամիչի հագին, ու ոչ ուրիշ որևէ մեկի:
Չնայած այն հանգամանքին, որ «մայկան» հագնելուն դեռ տարիուկես ժամանակ կա, չնայած այն հանգամանքին, որ Սերժի նման «տյոմնի» խաղացողը մինչև վերջին վայրկյանը չի բացում իր խաղաքարտերը, այնուհանդերձ, շատ հմտորեն հաջողեցնում է ժամանակից շուտ բացվածքի տանել մյուս «իգրոկների» քարտերը` իրական նպատակների տեսքով, ու նույնքան էլ հմտորեն ոչ ևս անել դրանք:
Տհե բաներ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1160

Մեկնաբանություններ