21.05.2013|
00:16
Սիրիական զարգացումները թևակոխեցին վերջնական փուլ: «Հըզբոլլահն» արդեն կռվում է Սիրիայի կողմից, իսկ սուննիները «պատ են կազմել» ընդդեմ Սիրիայի: Արևմուտքը դեռ չի խառնվում` օդային տարածքը փակելով, անմիջականորեն Սիրիան ռմբակոծելով, փորձում է բախումը պահել շիա-սուննիների միջոցով իր համար վերահսկելի սահմանի վրա, ու երբ բանը բանից կանցնի, ինքը «կխառնվի», իսկ առայժմ շատ հանգիստ նայում և կիսվում է սիրիական կադրերով, ուր ապստամբ սուննին դանակով կտրում է շիա սիրիացու կուրծքը, այնտեղից հանում նրա սիրտը և այդպես արյունոտ ուտում… Մարդակերության այդ տեսարանները Աբու-Գրեյբի բանտ ունեցող ԱՄՆ-ին չեն զարմացնում, ինքը բարձր ամբիոնի հետևում կանգնած մեկ այլ մարդասպանների երկրի` երկու միլիոն հայ «կերած» Թուրքիայի վարչապետի կողքին քարոզում է մարդասիրություն աշխարհին, Սիրիան հանցագործ Ասադից փրկելու հումանիզմ` հանուն վեհ գաղափարների և դրա դավանիչ Թուրքիայի և միջազգային հանրության: