«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՈՒ ԱՎԵԼԻ Է ՎԱՐՔԱԳԾԻ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՏԱՐՐ ԴԱՌՆՈՒՄ

ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՈՒ ԱՎԵԼԻ Է ՎԱՐՔԱԳԾԻ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՏԱՐՐ ԴԱՌՆՈՒՄ
07.09.2010 | 00:00

Բոլոր ժամանակներում համասեռամոլական հարաբերությունները, հատկապես տղամարդկանց շրջանում, շատ էական ազդեցություն են գործել քաղաքականության, քաղաքական կարևոր որոշումների և անգամ պատերազմական գործողությունների վրա։ Քաղաքական պատմությանը քաջ հայտնի են շատ օրինակներ, սկսած Հռոմեական կայսրության ժամանակներից, Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և հատկապես Իտալիայի միջնադարյան պատմությունից։ Քաղաքականության այդ տարրը տեղ է գտել Բյուզանդիայում և Օսմանյան կայսրությունում։ XVIII և XIX դարերին բնորոշ էր արվաբաղձ հարաբերությունների ընդունումը` խորհրդանիշով ու ծեսերով։ Հռոմեական եկեղեցին միշտ ձգտել է քաղաքական շրջանակներում ի հայտ բերել այդ կողմնորոշման հակում ունեցողներին և դրանով իսկ այդ հանգամանքն օգտագործել քաղաքական ակումբների խարխլման համար։ Ներկայումս, առանձին ականավոր երաժիշտների և արվեստի գործիչների խոստովանությամբ, անհնար է ճանաչում վայելել` առանց որոշակի ծեսերի ու ամեն տեսակ տռփահավաքների մասնակցելու։ Ժողովրդավարական Ռուսաստանի պետական կառույցներում 90-ականներին հիշյալ կողմնորոշումը կարևոր պայման էր քաղաքական ու վարչական առաջխաղացման համար։ Այս թեման այնքան արդիական է, որ հպանցիկ անդրադարձը կարող է քաղաքականության մեջ այդ երևույթի խիստ մակերեսային ընկալման և աղավաղվածության տպավորություն գործել։
Խորհրդային Ադրբեջանում համասեռամոլական հարաբերությունները լայնորեն տարածված էին կուսակցական և սովետական աշխատողների շրջանում։ Դժվար էր արագ կարիերա անել կուսակցական մարմիններում` առանց մասնակցելու նման հարաբերությունների։ Այս կապակցությամբ, կուսակցական շրջանակներում, ասենք նաև առհասարակ որոշակի հասարակական ոլորտներում, գոյություն ուներ այդ հարաբերությունների խորհրդանիշ, այսպես կոչված, «երկնագույն լոգարան»։ Հատկանշական է, որ այդ «երկնագույն լոգարանն» իրոք գոյություն ուներ և գտնվում էր Հեյդար Ալիևի «Ֆայտոն-խանում» մականունով հայտնի հարազատ քրոջ բնակարաններից մեկում։ Բաքվի Կիրովի պողոտայում գտնվող այդ բնակարանում ամեն տեսակ տռփահավաքներ էին սարքվում, որոնց մասնակցում էին կուսակցական մարմինների ազդեցիկ ներկայացուցիչներ, ինչպես նաև երիտասարդներ, որոնք ցանկանում էին դառնալ շրջկոմների քարտուղարներ կամ հրահանգիչներ, պաշտոններ ստանալ Ադրբեջանի կոմկուսի կենտկոմում։ Կուսակցական գործիչների շրջանում արծարծվում էր մի պիտակ, որով կոչում էին այն գործընկերներին, որոնք անցել էին օծման այդ ծեսը` «գագաշ»։
Խորհրդային Ադրբեջանի իրավապահ մարմինների ակնառու աշխատողներից մեկի ասելով, Հեյդար Ալիևը, իհարկե, գիտեր այդ տռփահավաքների մասին, բայց փորձ էլ չէր անում վերացնելու այդ պրակտիկան։ Նա դրանց ուշադրություն էր դարձնում միայն առանձին նշանակումների դեպքում, որոնցում անձամբ առանձնահատուկ շահագրգռություն ուներ։ Միաժամանակ, «երկնագույն լոգարանի» ի հայտ գալուց դեռ շատ առաջ, Խորհրդային Ադրբեջանում այդ պրակտիկան լայնորեն տարածված էր։ Տեղեկությունների համաձայն, այդ արարողությունների «կնքահայրը» Ադրբեջանի նշանավոր պետական-կուսակցական գործիչ Ալիշ Լեմբերանսկին էր, որը յուրային մարդ էր բոհեմի շրջանակներում, որտեղից էլ «հավաքագրվում» էին նման կարգի հարաբերությունների մեջ ներգրավվող երիտասարդ, հեռանկարային մարդիկ։ Հավաստիորեն հայտնի է, որ Հ. Ալիևի մի ելույթի տեքստում փաստեր են եղել այն մասին, որ Ա. Լեմբերանսկին է հովանավորել Բաքվի «երկնագույն» էլիտար ընկերակցությունը։ Բառացիորեն վերջին պահին Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ Խալիլովը աղերսանքով համոզել է Հ. Ալիևին չհրապարակել այդ փաստերը։ Բայց, այնուամենայնիվ, Հ. Ալիևը բավականին արտառոց մի բան է ասել, թե` «այդ թեման մեծապես առնչվում է Ա. Լեմբերանսկուն»։ Հետաքրքիր է, որ ինքը Լեմբերանսկին միանգամայն ավանդական կողմնորոշման էր, ինչը վկայում է, որ նրա հետաքրքրությունը «երկնագույն» ոլորտի նկատմամբ նշանակություն ուներ Ադրբեջանի իշխանության և կառավարման համակարգի վրա ազդեցության տեսակետից։ Բացի Բաքվի «երկնագույն» ոլորտի հանդեպ նրա հետաքրքրությունից, նա շատ լավ տեղեկացված էր մոսկովյան այս կամ այն վերնախավի հակումների մասին։
Հեյդար Ալիևը մի մարդ էր, որն իր գործունեությունը կառուցում էր, հաշվի առնելով իր ընտանիքի դիրքերի պահպանման հանգամանքը, երբեք հույսեր չէր կապում իր օրինական որդու` Իլհամի հետ։ Հ. Ալիևն ուներ արտամուսնական ավագ որդի, որը բարձր դիրք էր զբաղեցնում Խորհրդային Ադրբեջանի կուսակցական համակարգում, և Հ. Ալիևի Բաքու վերադառնալուց, նախիջևանյան «աքսորից» հետո ենթադրվում էր, որ հենց այդ ավագ որդին էլ կդառնա հոր փոխանորդը։ Բայց շուտով նա առեղծվածային պայմաններում սպանվեց, և համաձայն խոսակցությունների, սպանության պատվիրատուն Իլհամ Ալիևն ու նրա քույրն են եղել։
Հեյդար Ալիևը միշտ էլ թերահավատ է եղել, թե Իլհամը կկարողանա հաջողությամբ կատարել պետության ղեկավարի դերը, և առհասարակ առաջնորդի նրա ընդունակությանը չի վստահել։ Բանն այն է, որ Իլհամը լուրջ խնդիրներ ուներ` կապված հոգեվիճակի հետ, դեռ մանկուց։ Երկու անգամ մայրը նրան տարել էր ԳԴՀ բուժման, Մոսկվայում նրան հետազոտում էին առաջատար հոգեբույժները։ Պաշտոնական վարկածի համաձայն, նա ուներ «կողմնորոշման խախտում», բայց թե ինչ էր դա նշանակում, ոչ ոք չէր հասկանում։ Իլհամը դժվարանում էր ժամանակին զուգարան գնալ, չէր կարողանում ինքնուրույն հագնվել և շատ էր դժվարանում ուսման մեջ։ Նրա արարքները շատ անկանխատեսելի էին դեռահաս տարիքում։ Եվ, վերջապես, 18-19 տարեկան հասակում սկսեց նկատվել նրա արվամոլական կողմնորոշման հակումը։ Հիմա սա լավ հայտնի է Բաքվի վերնախավում։ Բաքվում որոշ երկրների դեսպանություններ իրենց կառավարություններին զեկուցել են այդ մասին։ Դրանով հետաքրքրվել են Իրանի հատուկ ծառայությունները, որոնք մանրամասն հետազոտություն են կատարել այդ առթիվ։ Ըստ իրանական դիվանագետների, Իլհամ Ալիևին բնորոշ է երկսեռահակ կողմնորոշումը, նա մշտապես օգտվում է հոգեբույժների ծառայություններից, քանի որ ոչ ավանդական կողմնորոշումը նրան մղում է սադիստական և մազոխիստական արարքների։ Ի դեպ, երբ նրա համար կին էին ընտրում, ինչը վերցված էր Հեյդար Ալիևի հսկողության տակ, Բաքվում առնվազն երեք ընտանիք, որոնք հայտնի էին գիտության և արվեստի ոլորտում, կտրականապես մերժեցին իրենց աղջկան կնության տալ նրան։
Իլհամ Ալիևի կադրային քաղաքականությունը կապված է հենց նրա արվամոլական հակումների հետ։ Հարկ է նշել, որ Ադրբեջանի տարբեր կլանների ներկայացուցիչների վեճերի ընթացքում «նախիջևանյան կլանի» ներկայացուցիչները հաճախ են հակառակորդներից լսում, որ կլանի պարագլուխ Իլհամ Ալիևը նման սեռական հակում ունի։ Ի պատասխան դրա, նախիջևանցիները պատասխանում են, թե իրենց առաջնորդն այդ հարաբերություններում լինում է բացառապես «ակտիվ», ինչը կասկածի է ենթարկվում։ Օրինակ, իրանական լրագրողները պնդում են, թե իրենց հայտնի են Իլհամ Ալիևի մի շարք «կողակիցներ» անուն առ անուն, ինչպես նաև այդ պատմությունների խայտառակ մանրամասներ։
Ավելի ու ավելի շատ են տեղեկություններ տարածվում Իլհամ Ալիևի կողմից իշխանության կորստի մասին, ինչը կապված է այն բանի հետ, որ նա ի վիճակի չէ կառավարելու անբարո վարքագծի պատճառով։ Իլհամ Ալիևի շրջապատում ընդունված է նրա վարքագիծը գնահատել որպես «հիստերիկ», և նրա մերձավորներն ու ենթականերն արդեն սովորել են կառավարել նրա տրամադրությունը։ Ադրբեջանի իրական կառավարիչն ավելի շուտ նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևն է, նաև Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար գեներալ-լեյտենանտ Էլդար Մահմուդովը։ Նրանց հետ մեկտեղ Ադրբեջանի իրադրությունն անմիջականորեն վերահսկում են Իլհամ Ալիևի ընտանիքի անդամները։ Այդուամենայնիվ, կասկած չկա, որ Ի. Ալիևը կարիք ունի հսկողության, և դրա պատճառը նրա նյարդային հոգեվիճակն է։ Մարդիկ, որ ոչ մի կապ չունեն ընդդիմության հետ, բայց տեղեկություններ ունեն «առաջին ձեռքից» և ելումուտ ունեն աշխատակազմ, պնդում են, որ Ի. Ալիևը պարանոիկ է և հաճախ է հոգեկան նոպաներ ունենում։ Նախագահի շրջապատում վաղուց վճռել են, որ դա չպետք է անդրադառնա երկրում տիրող իրավիճակի վրա, և ունեն բոլոր անհրաժեշտ ախտորոշումները։ Համարվում է, որ Ի. Ալիևի այդ վիճակը հետևանք է նրա սեռական վարքագծի անհավասարակշռության։
Ինչպես մի քանի տարի առաջ նշել է ադրբեջանական մամուլը, հոկտեմբերի կեսերին Ադրբեջանում նախատեսված նախագահական ընտրությունների առնչությամբ միանգամից մի քանի աղմուկ է բորբոքվել։ Ինչպես միշտ, թեկնածուները մրցակիցներին վարկաբեկելու համար չեն խորշում անգամ ամենաեղկելի մեթոդներից։ «Օրերս մի խումբ ադրբեջանցի գեյեր պիկետ են արել «Ժամանակակից մուսավաթ» կուսակցության կենտրոնակայանի առջև, որի ղեկավարն է նախագահության թեկնածու, «Ռիբա» մականունով կրկնահանցագործ Հաֆիզ Հաջիևը։ Բանն այն է, որ իր ելույթներում «Ռիբան» թեկնածուներից մեկին` Ալի Քերիմովին, անվանել է «արվամոլ»։ Գեյերը «Ռիբային» խնդրել են հետագայում իր ելույթները կառուցել այնպես, որ Քերիմովի անունը կամ առհասարակ չհիշատակվի, կամ հնչի ոչ արվատյաց երանգով»։
«Ի պատասխան կառավարության համակիր մամուլի` «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմովի սեռական նախընտրանքի վերաբերյալ հրապարակման, «Ազադլըղ» թերթի խմբագիր Գանիմաթ Զայիդովը հոդված է գրել «Իլհամ Ալիևի երկնագույն պատմությունը» վերտառությամբ։ Նրանում հեղինակը բերում է Ալիևի պատմությունը, որը ներկայացվում է որպես խաղամոլ և արվամոլ։ Համաձայն հոդվածի, Իլհամ Ալիևն արվամոլ է դարձել 80-ականների վերջին, դեռևս գտնվելով Մոսկվայում, ուր մինչ այդ արդեն խաղամոլ էր»։ Հիշեցնենք նաև մի դեպք` կապված երիտասարդ ադրբեջանցի Նազիմ Մանաֆովի հետ, որը ողբերգաբար զոհվեց, իսկ նրա ընտանիքն արտաքսվեց Ադրբեջանից ու հսկայական հատուցում ստացավ։ Ըստ տեղեկությունների, 27-ամյա Նազիմ Մանաֆովը Իլհամ Ալիևի զուգընկերն էր։
Բաքուն աստիճանաբար վերածվում է «երկնագույն գոտու», ուր նման վարքագիծը դառնում ու համարվում է պատվաբեր։ Դա աղետ է դարձել ընտանիքների ու ծնողների համար։ Այդ հաստատությունները լի են շարքային զինծառայողներով ու զինվորական ուսումնարանների կուրսանտներով, միջոցների կարիք ունեցող ուրիշ շատ երիտասարդներով։ Հատկանշական է, որ արվամոլական հարաբերություններն Ադրբեջանում համարվում են ոչ միայն ներքին քաղաքականության գործոն։ Տեղեկություններ կան, որ ադրբեջանցի գործարարներն աշխատում են վերահսկողություն սահմանել «երկնագույն» ակումբների նկատմամբ։ Նրանք այդ կարգի շատ ակումբներ են ձեռք բերել Թբիլիսիում, Կիևում, Մոսկվայում, Պետերբուրգում, Վոլգոգրադում, Վառնայում։ Վառնայի «Վարդագույն ֆլամինգո» ակումբում, օրինակ, հավաքագրվել է Բուլղարիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Եվգենի Կիրիլովը, որը հայտնի է իր արվամոլական կողմնորոշմամբ։ Ինչպես հայտնի է, Եվգենի Կիրիլովը Եվրախորհրդարանում հանդես է եկել հակահայկական հայտարարությամբ։ Դա արտաքին քաղաքականության ոլորտում Ադրբեջանի գործունեության մի անհաջող մոդել է։ Կասկածներ կան, որ որոշ լրագրողներ ու մեկնաբաններ Ռուսաստանում, ինչպես նաև քաղաքական ոլորտի գործողություններում ներգրավված և Ադրբեջանի հետ կապված մարդիկ ադրբեջանցիների կողմից հավաքագրվում են հենց համասեռամոլական նախապատվությունները հաշվի առնելով։ Օրինակ, հայտնի է, որ Մոսկվայի ճանաչված փաստաբան Անդրեյ Մակարովը, ինչպես նաև վարչապետ Եգոր Գայդարը Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան տրամադրության տակ եղած ադրբեջանցի երիտասարդների հետ «քնքուշ շփման» հակում ունեին։ Այս և նման կարգի այլ փաստերի մասին ԱԴԾ-ն զեկուցել է իր ղեկավարությանը։ Միանգամայն հնարավոր է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունը նպատակադրվել է հենց համասեռամոլական նախապատվության հիմքի վրա տարբեր երկրների քաղաքական ու հասարակական գործիչների շրջանում անհրաժեշտ կապեր հաստատել և տարածել իր ազդեցությունը։ Հավանաբար սա ազգային հղացում է, ազգային գաղափար, որը պայմանավորված է վարքագծի կարծրատիպերով ու առանձնահատուկ ազգային հոգեբանությամբ։
Հատկանշական է, որ ադրբեջանցիներին պատկանող նման ակումբների աշխատողները, որպես կանոն, վրացիներ են։ Դրանք բարմեններ են, մատուցողներ, կավատներ, բուժաշխատողներ, պահապաններ և այլն։ Վրաստանում առնվազն երկու քաղաքական գործիչ կա` կապված ադրբեջանական կառույցների հետ, որոնք այդպիսի սեռական կողմնորոշում ունեն և օգտվում են ադրբեջանցիների ծառայություններից։ Անգամ Վրաստանի էլեկտրոնային ցանցերում կարելի է նկատել, որ երկրի ամբողջ «երկնագույն հատվածը» վերահսկում են ադրբեջանցիները։ Թբիլիսիում առնվազն երեք և Բաթումում մեկ առավել «ներկայանալի» զվարճահաստատություններ պատկանում են ադրբեջանցիներին։ Այդ հաստատությունները, որպես կանոն, հովանավորում է Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության մի սպա։ Այս երևույթն առայժմ դժվար է բացատրել, բայց միանգամայն հասկանալի է, որ, բացի մանր շահերից, խնդիր է դրված վերահսկողություն իրականացնել Վրաստանի որոշակի շրջանակների նկատմամբ։ Նույն բանը նկատվում է Ռուսաստանում և ՈՒկրաինայում։ Բացի համապատասխան հաստատություններից, Ադրբեջանը ջանում է հսկողության տակ առնել նաև էլեկտրոնային «երկնագույն» ոլորտը, ձեռք բերելով ու հսկողության տակ առնելով գեյ-կայքերը։ Բնականաբար, դա «անտակ հոր» է ադրբեջանական հետախուզության համար, կադրերի հավաքագրման միջոց։
Համասեռամոլությունն ավելի ու ավելի է վարքագծի բաղկացուցիչ ու ընդունելի տարր դառնում Ադրբեջանում։ Հարցման ենթարկված ադրբեջանական երիտասարդության մեծ մասը մեղք չի համարում համասեռամոլությունը, արտամուսնական սեքսն ու անգամ պոռնկությունը։ «Գլխավոր» մեղքը, ըստ արդյունքների, սուտն է (47 տոկոս), գողությունը (42 տոկոս), բռնությունը (34 տոկոս) և կաշառակերությունը (25 տոկոս)։ Համասեռամոլությունը «մեղք» է համարում հարցվածների ընդամենը 13 տոկոսը։
Մի քանի տարի առաջ Բաքվում տեղի ունեցավ արյունախառնման հարցին ու պրակտիկային նվիրված գիտաժողով այն կապակցությամբ, որ ադրբեջանական ազգը լուրջ խնդիրներ ունի արյունափոխման բարձր տոկոսի պատճառով, որն Ադրբեջանում հասնում է 25 տոկոսի, իսկ գյուղական վայրերում` 35 տոկոսի։ Այդ գիտաժողովի մասնակիցները պնդում էին, թե Ադրբեջանում համասեռամոլական հարաբերությունների այդքան լայն տարածումը մեծապես կապված է արյունապղծության երևույթի հետ։ Այսինքն, հաստատվում է նման շեղման տարածվածությունը։
Հատկանշական է, որ Ադրբեջանում շատ վաղեմի վեճ է գնում այն առնչությամբ, թե այդ երկրի բնակչության ազգային որ խմբին է ավելի շատ ներհատուկ արվամոլական վարքագիծը։ Այդ վեճը հիմնականում ընթանում է թուրքական բնակչության ու թաթարների միջև։ Իրոք, արվամոլական վարքագիծը վաղեմի ժամանակներից ընդունված ու քաջ հայտնի է Ապշերոնի տարածքի ոչ մեծ քաղաքների թաթար բնակչության շրջանում։ Օրինակ, Ադրբեջանում արվամոլության մայրաքաղաք է համարվում Մաշտաղի քաղաքը, որը գտնվում է Ապշերոնում` Բաքվի մոտ։ Այդ շուրջ 60 հազար բնակչություն ունեցող քաղաքում առավելապես թաթարներ են ապրում։ Սակայն արվամոլությունը տարածված է Ադրբեջանի բոլոր շրջաններում։ Բայց եթե առաջ դա համարվում էր մերժելի վարքագիծ, ապա այժմ` պատվաբեր և անգամ վերնախավային ցոփ զվարճանքի տարր։ Բաքվի զբոսաշրջային բիզնեսն արդեն պարտադիր «երկնագույն հատված» ունի, և դա զգալի չափով կապված է այդ «փեշակի» գծով «փառաբանված» ու «ավանդական» երկրների զբոսաշրջիկների այցելությունների հետ։
Ադրբեջանի քրեական օրենսգրքի հիմքը խորհրդային քր.օր.-ն է, ճիշտ է, էական փոփոխություններով։ Այսպես, օրինակ, «մեր երկրում մահապատիժ չկա»։ Բայց արվամոլությունն այդպես էլ մնացել է պատժելի։ 113-րդ հոդվածը կամավոր սեռական ակտի համար նախատեսում է մինչև երեք տարով ազատազրկում։ Նույն հոդվածում նախատեսված է մինչև հինգ տարի` բռնի ակտի համար։ Լուրեր են պտտվում, թե Եվրամիությանը անդամակցել ձգտող Ադրբեջանում անցկացվելու են սեռական փոքրամասնությունների կյանքը թեթևացնող փոփոխություններ։ Լուրերի համաձայն, Ադրբեջանում շատ հզոր ուժեր են շահագրգռված, որ օրենսդրության մեջ փոփոխություններ արվեն և տվյալ նախապատվությունը լիովին ճանաչվի իրավաչափ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1271

Մեկնաբանություններ