Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՄԱՐԶԻ ՊԵՏԵ՛Ր, ԹՈՂՆԵ՜Լ. ԱԶԱ՛Տ

ՄԱՐԶԻ ՊԵՏԵ՛Ր, ԹՈՂՆԵ՜Լ. ԱԶԱ՛Տ
25.11.2011 | 00:00

Մինչ տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի հերթական (երեկվա) նիստը, ամփոփենք նախորդը:
Նախորդ ԳՄ-ում, ինչպես ասել էինք, սպասվում էր մարզպետաց դասի «դասալքում», սակայն, ինչպես տեսանք, նրանց ինդուլգենցիա «տրվեց»: Խոսքը Տավուշի և Սյունիքի մարզպետներին է վերաբերում: Երկու ժամ տևած ԳՄ նիստի մեկ ժամը «նվիրվել» է Տավուշի, այն է` Իջևանում տեղի ունեցած ընտրությունների «վերհանմանը», մյուս մեկ ժամը` Սյունիքի մարզպետի և հայտնի «բիզնես-վումընի» «փոխկապակցությանը»:
Եթե լինենք Իջևանի ընտրությունների չափ բաց ու անկեղծ, ապա, ճիշտ է, Սերժ Սարգսյանն ընտրությունների նախաշեմին ասել է, որ պետք է հաղթել այդ ընտրություններում, այլապես «որոշները» կարգալույծ կլինեն, համ էլ կպարզվի, որ մարզպետն իր տեղում չէ, ինչն էլ շատերի, այդ թվում և` հարգարժան ՀՀԿ-ականների մոտ պատկերացում էր ստեղծել, թե` հրես հանում են մարզպետին, սակայն ԳՄ այդ նիստում մարզպետն ստացել է իր փայ-բաժին «պարսավանքը»: Ընդամենը: Սերժ Սարգսյանը չի անհատականացրել խնդիրը (ըստ լավատեղյակների` առանձնապես խնդիր դրված չի եղել` Իջևանում ՀՀԿ-ի հաղթանակի. 13 տարի գործող, մի քանի ամսվա ՀՀԿ-ական քաղաքապետը դժգոհության շատ մեծ պաշար է կուտակել այդ տարիների ընթացքում, այդ թվում` մարզի ՀՀԿ տեղական կառույցի մակարդակում, դա էր պատճառը, որ մեկ դյուժին ԲՀԿ-ական պատգամավորներ-վստահված անձանց դեմ հանդիման ՀՀԿ-ն գրեթե ոչ մի պատգամավորի մարզ չի ուղարկել. ասել է` խնդիրը «самотек»` թողել էին կոալիցիոն գործընկերոջ «հույսին):
ՈՒ «լյա՜վ» էլ արել է, որովհետև ՀՀԿ-ն կարող է իրեն նման շռայլություն թույլ տալ. հանրապետության 919 համայնքներից 620-ում համայնքապետեր ունի, 49-ը քաղաքներից 35-ում` քաղաքապետեր (ԲՀԿ-ն ունի ընդամենը յոթ քաղաքապետ)։
Այնուհանդերձ, Սերժ Սարգսյանը հարկ է համարել արձանագրելու, որ նման «պարտությունների» դեպքում «մեղավոր ենք բոլորս` ես էլ, դուք էլ, վարչապետն էլ, տարածքային կառավարման նախարարն էլ, մարզպետն էլ, և բոլո՛րս պետք է այս ամենից հետևություն անենք»:
Ով ինչ հետևություն է արել, չգիտենք, սակայն կոլեկտիվ պատասխանատվության արդյունքում, փաստորեն, Ս. Սարգսյանի ձեռքը չի գնացել մարզպետին ազատել: Ոչ միայն: Համ էլ չի ցանկացել ջուր ածել այլ ջրաղացների վրա, որոնք կարծես սկսել էին ահագին ջուր մսխել:
Հերթը հասել է Սյունիքի մարզպետին: Հարցը ենթարկվել է բազմակողմանի քննարկման` իրավա-քաղաքական-բոլոր շերտանի, ընդհուպ այն, որ որոշ գործկոմականներ չեն բացառել Սուրեն Խաչատրյանի «գլխին սարքելու» տարբերակը, որովհետև նույն ՀՀԿ-ում, Ս. Խաչատրյանին ահավոր չսիրող, նրա դեմ պայքարող տեղացիները (ո՛չ, Տեղ գյուղը նկատի չունենք, այլ Կապանի կողմերը) պնդում են, որ իր բոլոր «այիբներով» հանդերձ, Սուրիկը չէր գնա դրան, որովհետև ահավոր զգուշավոր է, մանավանդ վերջերս, համ էլ` խորամանկ. «Ըտենց բան չէր անի, հաստատ»:
Հաստատ, թե ոչ, կիմանան «համապատասխանները», բայց որ տիկին «բիզնեսը» նույնպես միամիտներից չէ, էդ մեկը ևս հաստատ է, ուստի ՀՀԿ ծերակույտում սույն իրավական հարցը թողել են բաց, որպեսզի նախ գտնեն մեկին, որը Սյունիքի մարզպետից ավելի լավ կկարողանա տիրապետել մարզին` նախընտրական այս փուլում, հետո էլ որոշել են սպասել, թե «վումընի» գործն ինչ զարգացում կապրի դատախազա-քննչական մարմիններում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1027

Մեկնաբանություններ