«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՍՏԱԿԵՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՍՏԱԿԵՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
19.03.2010 | 00:00

ՍՊԱՍԵԼՈՎ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՁԻՈՒ ՔԱՅԼԻՆ

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչո՞ւ հանկարծ ամեն բան այսպես խառնվեց իրար:
Իրականում ոչինչ էլ «խառնված» չէ, պարզապես ռեսուրսային գույքագրում է ընթանում: Ռուսաստանի կողմից: Հասկանալու` ինչ ունի-չունի Հայաստանում: Այն, ինչ ունի, առանձնապես պիտանի, խաղարկվող չէ: Պրիմիտիվ է: Էլ չենք ասում, թե ինչքան չտես է: Պատճառն էլ պարզ է. Ռուսաստանը երբեք իրեն նեղություն չտվեց խաղացողներ պատրաստել և փող «ներդնել» խաղի մեջ: «Ձրի դագաղի» տարբերակն է իրենը: «Սիլավիկային» նախընտրությունը: Կոշտ-կացնային մեթոդները: Ինչն էլ խաղի այլ որակ չէր կարող ապահովել հետխորհրդային երկրներում` ընդհանրապես, Հայաստանում` մասնավորապես:
Բոլոր դեպքերում, «արժեհամակարգելով» հայաստանյան իր ռեսուրսները` Ռուսաստանը հայտնում է իր «դերժավնի» խոր դժգոհությունը Հայաստանի հնարավոր ինքնուրույն արտաքին քաղաքականությունից: Ինչը, ի դեպ, գործող նախագահի ամենակարևոր ձեռքբերումն է թե՛ վրացական, թե՛ հայ-թուրքական, թե գերմանա-ֆրանսիական, թե՛ անգլոսաքսոնական «ճակատներում»: Գումարենք սպասվելիք այցը Վաշինգտոն, որն էլ կրքերի բորբոքման երկրորդ ալիքի պատճառն է: Առաջինը Միացյալ Թագավորություն այցն էր:
Բանն այն է, որ Ռուսաստանն ուզելով չի ուզում, որ որևէ կերպ հանգուցալուծվի հայ-թուրքական հարցը (լուրջ փորձագետների շատ ստվար մի խումբ այսօր էլ չի բացառում, որ արձանագրություններն առաջիկայում կվավերացվեն): Ռուսաստանը նաև շատ դժվար է համակերպվում այն մտքին, որ ձախողվեց ղարաբաղյան հարցում և չկարողացավ հասնել «պրեամբուլայի» ստորագրմանը: Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի հետ ձեռք ձեռքի խորհուրդ տվեց Ադրբեջանին, որը մինչ այս երբեք համաձայն չէր «մադրիդյան սկզբունքներին», ասել` համաձայն եմ, որ Հայաստանն անկյուն քշվի:
Ինչ արեց Հայաստա՞նը: ՈՒշացրեց, անորոշության մեջ թողեց իր անելիք առաջարկները, որպեսզի հասկացնի մոտեցումը` «կարգավորում, ապա շրջանների վերադարձ», ուժի մեջ է և «նորացվել» երբեք չի կարող: Ապա Հայաստանը Փարիզում ասաց` Ղարաբաղը պետք է դառնա բանակցային կողմ։ Ճիշտ է, նույն Ֆրանսիայից Հայաստան ժամանած, «թթի օղի վայելած» պարոն Ֆասիեն խիստ ծրագրային ելույթ ունեցավ մեր, Ադրբեջանի, միջազգային հանրության ականջի տակ. 1) Ղարաբաղն ուշ կմիանա գործընթացին: Սակայն այդ քայլով նա նաև պատասխանեց օդում առկա հարցին` ինչու մեկ էլ Փարիզում հայտնվեց ՀՀ երկրորդ նախագահը: Հասկացվեց` նա ստանձնել էր նաև Ղարաբաղի փոխարեն 10 տարի բանակցելու պատասխանատվությունը: Մի խոսքով, Ֆասիեն մասամբ «լվաց» Սերժ Սարգսյանի երեսն այդ մասով, որը կարգավիճակի խնդիրն է առաջնային համարում: 2) Ֆասիեն հաջորդ քայլով էլ խիստ հայամետ-սերժամետ «ոգի» դրսևորեց. զգուշացրեց պատերազմական բլիցկրիգի պատրաստվող կողմերին (Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան) չանել այդ քայլը, որովհետև հայ ֆիդայուն լավ է ճանաչում Ֆասիեն: Իմա` «Запад нам поможет»:
Այս ամենը քիչ էր, Ռուսաստանի հետ գրեթե «նապարնիկ» Գերմանիայում Էդվարդ Նալբանդյանն արեց համարյա սենսացիոն հայտարարություն` Հայաստանը կմասնակցի «Նաբուկոյին»: Սա այն «Նաբուկոն» է, որի առնչությամբ Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ երբեք չկառուցվի (չնայած այն պնդումներին, թե Ռուսաստանի մասնակցությունը «դարի պրոյեկտին» նույնպես հնարավոր է):
Իսկ սա նշանակում է` անկախ այն հանգամանքից, որ ներքաղաքական մեսիջներով, տորպեդահարումներով Ռուսաստանից հասկացվում է` խելոք մնալ, ուտել ճաշիկը և նստել հատկացված անկյունում, Հայաստանից, ի պատասխան, նույնպես մեսիջ է ուղարկվում «մատուշկային»` կոշտ-սապոգային, ապակայունացնող, ադրբեջանամետ քաղաքականության շարունակության դեպքում Հայաստանը ևս կարող է այլընտրանք կիրառել, առայժմ` «Նաբուկոյի» մասին հայտարարությամբ:
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ
Հասկանալի է` «իմպերիան» Հայաստանում հերթական անգամ ներքաղաքական «ռասկաչկա» է իրականացնում: Սակայն, ինչպես պնդում են փորձագետները, ոչ թե իշխանափոխության նպատակով, այլ պարզապես ցանկանում է թուլացնել Սերժ Սարգսյանին, որպեսզի ամեն հարցում վերջինս իր նախորդի պես վազի դեպ Մոսկվա: ՈՒ թե չվազի էլ, հասկանա, որ Ռուսաստանը չի ցանկանում հայ նախագահին տեսնել Աջարիայի, Վաշինգտոնի կողմերում:
Շարժել Սերժ Սարգսյանի աթոռը հիմնովին ռուսը զորու չէ, գործն էլ հեշտերից չէ` հազար ու մի պատճառով, հակազդակներն էլ հզոր են: Հետո էլ` «ումո՞վ» է նրան փոխարինելու: Չկա այլընտրանքը: Կան պստիկ, ժամկետանց խաղացողներ:
Կրեմլը մասամբ զարմանում, խորհրդակցում է ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարցերի հանձնաժողովի, Շվեդիայի, սպասվող` Իսպանիայի խորհրդարանի և մնացածների կողմից ցեղասպանության ճանաչման պատճառով իրեն մոտ-մոտ անող Թուրքիայի հետ: Թուրքիան էլ իր կողմից ասում է` չի գնալու Վաշինգտոն, ուր նախատեսված էր Սարգսյան-Էրդողան հանդիպումը: Չնայած փորձագետները կարծում են, որ դա իրադրային և վերանայման ենթակա որոշում է: Այնուհանդերձ, Ռուսաստանը մտածում է` գոնե դա կկանխի Սերժ Ազատովիչին, ու նա կհրաժարվի այդ «պոեզդկայից»:
Իսկ այ Ազատովիչը վերցնում ու ասում է` կգնա, զի կառուցողական է, զի իր ասածները պահող է, զի խաղը չփսորող է:
Հաջորդիվ. Ռուսաստանը գործի է դնում հին` չեկիստական գործիքները. ա) փորձում է պայմանավորվել հայաստանյան ընդդիմության` ՀԱԿ-ի հետ, որպեսզի վերջինիս ցույցերով մեծ «ռասկաչկայի» տանի հայաստանյան ներքին կյանքը: Լևոն Տեր-Պետրոսյանը չի համաձայնում. նա իր համար, իր «մուղամով» ձեռը պահում է խաղի վրա, այնքանով, որ շարունակեն իր հետ հաշվի նստել: Ընդամենը: Մյուս կողմից էլ մեջտեղ է գալիս «ընդդիմադիրների» Հաագան, այնտեղ ուղարկվող իսկապես լուրջ «գործը»: Էն կողմից էլ ԵԽԽՎ-ն ասում է` մի հատ նորից ստուգեք մարտի մեկի սպանությունների դեպքը (հասկանալի է, չէ՞, թե մարտի մեկին ով էր Սահմանադրության և ընդհանրապես ամեն ինչի երաշխավորը):
բ) Գործի է դրվում միջանկյալ ընդդիմությունը` ի դեմս հայրենի դաշնակցության: Վերջիններս արդեն հոգնել են ընդդիմադիր լինելուց, նրանց դաշնակ սիրտը կերակրատաշտ է ուզում և ցանկանում նախկին նախագահի վերադարձը: Առայժմ` վարչապետի տեսքով: Չեն էլ թաքցնում, «գտնում» են, որ մինչև ամառ հարցը «բոլորով» լուծած կլինեն:
գ) Ամենահետաքրքիրն այս դեպքն է: Ներիշխանական մակարդակում է «գործը» շարունակվում: Չպատմենք, բոլորին է հայտնի ՀՀԿ-ական հայտնի թև-ԲՀԿ-ական ամբողջություն-կառավարություն արդեն մի քանի օր տևող ձեռնամարտը: Ընդ որում, այս մարտում վերը նշված բոլոր կողմերի շահերը համընկնում են. նրանք փորձում են լուծել ընդհանուր խնդիրը` վարչապետի և նրա նախարարների «հրաժարականի» հարցը, ինչը, ի դեպ, երբեմն արվում է ոչ միայն ապաշնորհ (էթիկայի մասին դատողությունները քաղաքական կատեգորիա չեն), այլև շատ ծիծաղելի: Ծիծաղը մի քիչ պոռթկուն է ստացվում նաև այն պատճառով, որ դաշնակցական թևը յուր ֆավորիտով մտածում է` կօգտագործի ՀՀԿ-ական մարտնչող թևին իր նպատակներին հասնելու սուրբ գործարքում, մյուս թևն էլ մտածում է` «перехитрить» կանի, Ռուսաստանին էլ կհամոզի, որ «всех белее и милее» ինքն է ու կբազմի վարչապետական բաղձալի աթոռին: Առայժմ:
Սակայն, ինչպես ցույց են տալիս «հանգամանքները», Սերժ Սարգսյանն այնքան էլ չի «դանթում» ռուս-ամերիկյան, թուրք-ադրբեջանական հոգսերի առանցքի վրա, որ թույլ տա տղերքը արջի մորթին կիսեն կեսճամփին: Ազատիչ Սերժը, յուր խասիաթի համաձայն, թույլ է տալիս տղերքը դրսևորվեն, սուբլիմացվեն: ՈՒ տղերքը նրան հուսախաբ չեն անում. պառլամենտական երկու-երեք օրվա մեջ տղերքն իրենց բոլոր հմայքները, ներկարողություններն անխոնջ ցուցադրեցին խաղասեղանի վրա:
Ջոկերը` նախագահականից, չուշացավ: ա) Կառավարությունն անցավ հակահարձակման: Ընդ որում, եթե մինչ այս, կարծես թե, որոշվել և հնարավոր էր նաև Սերժ Սարգսյանը պաշտոնանկ աներ Ներսես Երիցյանին, այս անցուդարձից հետո վերջինս դեռ որոշ ժամանակ կնստի նախարարական կոճղին` ուշի ուշով ուսումնասիրելու ԲՀԿ նախարարների գործունեությունը` նախագահի, վարչապետի վերահսկողական ծառայությունների «աշկերով» (չնայած արդեն իսկ առկա փաստական բազան էլ «վատիկը» չէ` այդ նախարարներին «վատամարդացնելու» համար):
Մի խոսքով, ԲՀԿ-ում ուզել էին լավ, ստացվեց ինչպես միշտ. «պրիցելի» տակ դրին իրենց նախարարներին:
Ասացինք` կառավարությունը դուրս եկավ «սրբազան պատերազմի»: Ի դեպ, այդ պատերազմը ոչ միայն էթիկայի նորմեր հաստատեց ռուսական «կայֆերի» մեջ հայտնված հայ ներքաղաքական դաշտում, այլև ակնհայտ դարձրեց, որ մինչ այս խեղդված պահվող, նախագահականից առանձնապես մեծ քարտ-բլանշի չարժանացած կառավարության ինտելեկտուալներին եթե ասվի` «դավայ», խաղին էլ տրվի քիչ թե շատ քաղաքակիրթ բնույթ, ապա նրանք ուղղակի տանկի պես կքշեն-կանցնեն իրենց օպոնենտների վրայով, որովհետև ինտելեկտուալ են, և այդ համեմատության մեջ հակառակ կողմն ուղղակի զավեշտի մեջ կհայտնվի: Բայց քանի որ խաղը հիմնականում ընթանում է «թփուտների տակ»` ինտրիգների դաշտում, ուր հանդիպակաց կողմը Գինեսի ռեկորդների գրքին արժանի «մաստեր-կլաս» է ապահովել մշտապես, համ էլ որ` իրական խաղացողը չի երևում (որպես օրինաչափություն` ինտելեկտը խիստ անպաշտպան է ինտրիգի առաջ), այս օրերին ընթացող խաղի ամենադրական մասը, այսպես ասած, Սերժ Սարգսյանի ձիու քայլերի նախակարապետն այն էր, որ նա հրահանգ տվեց` խաղը տեղափոխել լույսի մեջ, բացահայտ կռվել: Համենայն դեպս, այդպիսին էր նախորդ օրն ԱԺ ժամանած կառավարության մարտավարությունը:
Ասացինք` Սերժ Սարգսյանը սիրում է, որ դիմացինը բացահայտվի (խոսքը որոշակի նպատակներ դրած, նախագահի փոխարեն նախարարներ հանող, նշանակող, խորհուրդներ տվողների մասին է), իրեն դրսևորի, ընդունակությունները պարպի, սուբլիմացիոն ռելաքս ապրի, որից հետո գալիս է անտառապահը և ասում` «դե հիմա, տղե՜րք ու աղջկե՜րք, վերմակավորվեք ոտնաչափաբար»:
Ընդ որում, ներքաղաքական այս խաղում «կողմերն» անհավասար պայմաններում են նաև մեկ այլ բնութագրիչի առումով. առաջինները համբերատար չեն, իսկ Սերժ Սարգսյանը մինչ այս բոլոր մարտերը շահել է բացառապես իր համբերության հաշվին: Նա նաև կարողանում է «ուդար պահել» (վարչապետն էլ, էնպես, ոչինչ):
բ) Այս մի քանի օրվա հաջորդ էական առանձնահատկությունն էլ այն էր, որ նախագահականում շատ են ջղայնացած այս ամենի առնչությամբ: Շատ-շատ: Ինչն էլ ակնհայտորեն երևաց Էդվարդ Շարմազանովի հակադարձումից: «Ջղայնության», քաղաքագիտորեն ձևակերպած` ձիու հաջորդ քայլին, ըստ լավատեղյակների, ականատես կլինենք մոտ օրերս:
Որից հետո, ըստ ամենայնի, անտառապահը փայտը կդնի մի կողմ և «սմոքինգ» հագած կմեկնի Վաշինգտոն` չխախտելով Ռուսաստանի հետ որևէ պայմանավորվածություն:
Դավիթ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1216

Մեկնաբանություններ