Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Միայն Զանգեզուրի միջանցք կամ` ճանապարհ դեպի «Մեծ թուրան»

Միայն  Զանգեզուրի միջանցք կամ` ճանապարհ դեպի «Մեծ թուրան»
14.01.2024 | 22:05

Գյումրի-Կարս երկաթգիծն է:

Լուսանկարներն արել եմ մեկ ամիս առաջ Շիրակի մարզ, Ախուրիկ բնակավայրում։

Հստակ երևում է, որ հայ-թուրքական սահմանը բացելու, երկաթգիծ աշխատեցնելու ոչ մի տեսական նպատակ չկա։

Թուրքիայի համար որևէ հետաքրքրություն չի ներկայացնում ՀՀ-ն:

Թուրքիայի համար կարևոր է միայն Զանգեզուրի միջանցքի իրագործումը, որը ճանապարհ կբացի դեպի «Մեծ թուրան», ձեռի հետ էլ ամբողջապես կկործանի Հայաստանը։

Ծրագիրն ընդունել էին երիտթուրքերը և դրան չհասան նույնիսկ Մեծ Եղեռնի գնով:

Ցավոք, այն հիմա մոտ է իր իրագործմանը և այդ ճանապարհին նրանց աջակցում է ՔՊ խմբակն իր կառավարչով:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3150

Մեկնաբանություններ