«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սպասենք Վլադիմիր Պուտինի համբերության բաժակի ճաքին

Սպասենք Վլադիմիր Պուտինի համբերության բաժակի ճաքին
06.09.2023 | 10:31

Չմնաց աշխարհում լրատվամիջոց, որ չխոսեր Ադրբեջանի զորքերի կուտակումների, տարբեր ռազմական մանևրների մասին Հայաստանի սահմաններին:

Գործը հասել է փաստացի մոբիլիզացիայի, թեպետ այնտեղ դա անվանում են ինչ-որ հավաքներ:

Ռազմական տեխնիկայի համար հատուկ լոգո են հորինել՝ շուռ տված A տառը գծիկով: Ադրբեջանական տրանսպորտային ավիացիան չվերթներ է կատարում Իսրայելի աերոդրոմներ, Թուրքիայից բեռնված «Ռուսլան» ինքնաթիռներ են իջնում Բաքվում: Մի խոսքով, հարևան պետությունը, որի հետ Փաշինյան Նիկոլը եղբայրության է գնում, կատաղի նախապատերազմյան աշխատանքներ է կատարում: Հայաստանը, ավելի ստույգ՝ ՀՀ իշխանությունները, բնականաբար, ուշադրություն չեն դարձնում հարևանի ռազմական ակտիվությանը:

Դա զարմանալի չէ, քանզի, եթե նոր պատերազմ սկսվի, այս անգամ Սյունիքի օտարման նպատակով, այն նույնպես նախապես պայմանավորված կլինի Փաշինյան Նիկոլի հետ, ինչպեսև 44-օրյա պատերազմը:

Լավ, հասկանում ենք, որ սրանք անգլոսաքսերի մուրազն են իրականացնում, հենց դրա համար էլ բերվել են իշխանության, բայց ընդդիմությունն ի՞նչ է անում: Իրանում ավելի շատ տագնապ կա ադրբեջանական գործողությունների կապակցությամբ, քան հայրենի ընդդիմության շարքերում:

Իսկ ռուսական «Царьград»-ը շեշտում է, որ ռազմական տեխնիկայի տեղաշարժը դեպի Հայաստանի սահմաններ ակտիվացել է հատկապես Էրդողանի այցից հետո` Սոչի:

Հետևենք իրադարձությունների զարգացմանը և սպասենք Վլադիմիր Պուտինի համբերության բաժակի ճաքին, այլ փրկություն հայ ժողովուրդը չունի:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1428

Մեկնաբանություններ