ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Ներկա ստանալն» ըստ ՀԱԿ-ի ղեկավարության

«Ներկա ստանալն» ըստ ՀԱԿ-ի ղեկավարության
16.07.2013 | 00:44

Ներքաղաքական «խայտառակ» իրավիճակի և իշխանության «գործած հանցագործությունների» վերաբերյալ ՀԱԿ-ի վերջին հայտարարությունը գալիս է ապացուցելու, որ Տեր-Պետրոսյանն ու քաղաքականության բնագավառում նրա «գործերի կառավարիչ» Լևոն Զուրաբյանը ջրի երեսին մնալու կամ ավելի ճիշտ` «ներկա ստանալու» խնդիր են լուծում: Տարօրինակ է նաև, որ հայտարարությունը տարածվում է ԱԺ ՀԱԿ խմբակցության անունից, քանզի ՀԱԿ կուսակցությունների դաշինքի կողմից խորհրդարան գործուղված խմբակցությունը կա միայն թղթի վրա, իսկ իրական կյանքում ՀԱԿ պատգամավորները բավական կոպիտ պայքար են մղում միմյանց դեմ: Հիշենք, որ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է, ինչ «чужой среди своих» կարգավիճակում են` գործելով ինքնուրույնաբար և բացահայտ կերպով մերժելով Տեր-Պետրոսյան-Զուրաբյան խմբավորման քաղաքական գիծը:
Գործը հասել է անգամ նրան, որ Լևոն Զուրաբյանի շրջապատը հրապարակայնորեն մեղադրում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունների հետ համագործակցելու և «հեղափոխության իդեալներին» դավաճանելու համար: ՀԱԿ-ում փոխադարձ անտագոնիզմն այն աստիճանի է խորացել, որ դժվար կլինի հետագայում հաշտեցման եզրեր գտնել: Մյուս կողմից, ակնհայտ է, որ արմատական ընդդիմության տիտղոսի համար ծայրաստիճան լարված պայքար է ընթանում: Ստեղծված է մի իրավիճակ, երբ մեկը մյուսի հաշվին, մեկը մյուսին սևացնելու և վարկաբեկելու ճանապարհով փորձ է արվում վերցնելու արմատական ընդդիմության ղեկը ` բնականաբար չմոռանալով այն ծառայեցնել սեփական քաղաքական ու ֆինանսական շահերին: Միևնույն ժամանակ, քաղաքական գզվռտոցի մասնակիցները չեն մոռանում նաև հասարակությանը հիշեցնել իրենց գոյության մասին:
ՀԱԿ-ի վերջին հայտարարությունը, ըստ էության, ՎՊ-ի նախագահի ելույթը շահարկելու ճանապարհով հասարակությանը սեփական գոյության մասին հիշեցնելն էր: Առանց այդ էլ կազմաքանդված Տեր-Պետրոսյան-Զուրաբյան խումբը փորձում է կենդանության նշաններ ցույց տալ և գոնե պատրանք ստեղծել առ այն, որ ՀԱԿ-ը դեռ շնչում է և շարունակում է պայքարել: Առնվազն փորձագետների համար պարզ է, որ Լևոն Զուրաբյանն այլևս չի կարողանալու ոչ միայն համախմբել ընդդիմադիր դաշտը, այլև փոքրիշատե կենսունակության նշույլներ ցույց տալ: Հասարակության ընդդիմադիր հայացքներ ունեցող հատվածը վաղուց է երես թեքել Տեր-Պետրոսյանի հետևորդներից և նոր, կենսունակ ուժի հետևելու ակտիվ փնտրտուքների մեջ է: «Բուրժուադեմոկրատներն» այն աստիճանի վարկաբեկվեցին, որ այլևս դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ ընդդիմությունը կհամախմբվի Տեր-Պետրոսյանի կամ Զուրաբյանի շուրջը:
Ինչևէ, անհնար է քաղաքական գործընթաց վարել ու մնալ «ներկա ստանալու» հնարքով, քանզի հասարակությունն ունի պահանջմունքներ և փնտրում է մարդկանց, ովքեր իրական քաղաքականության ճանապարհով լուծումներ կտան առաջացած խնդիրներին: Այս առումով ՀԱԿ-ը լուրջ խնդիրներ ունի, քանզի այլևս չի կարող հետ կանգնել «բուրժուաների հետ համագործակցելու գծից»: Մնում է սպասել ՀԱԿ-ի վերջնական կործանմանը:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2676

Մեկնաբանություններ