Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՈՒ՞ր է Ղարաբաղը

ՈՒ՞ր է Ղարաբաղը
07.06.2024 | 10:33

Այս թասն էլ բարձրացնենք նրանց համար, ովքեր խորապես համոզված էին , որ Ղարաբաղի հարց չկա, իրենք վաղու՜ց լուծել են:

Իսկ այլ կերպ մտածողներին , այն է ՝ «...հող հանձնողին հողին կհանձնեն»...

Բարձրացնենք անապակ գինու փոխարեն ժահրով լցված այս թասն էլ ու ի խորոց սրտի ասենք.

- Ձեր սաղ ու սատկածի մերը, ձեր ներկա ու գալիք ժառանգների մերն ու տունուտեղը...

Դե ասեք՝ ու՞ր է Ղարաբաղը:

ՈՒ՞ր եք հենց դուք, որ հող հանձնողին հողին պիտի հանձնեիք:

Դե դուրս եկեք` հանձնեք հողին:

Չկա՛ք , որովհետև հենց դու՛ք եք մեր երազանքների գերեզմանափորը:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6806

Մեկնաբանություններ