ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Ոչինչ անպատասխան չի մնում

Ոչինչ անպատասխան չի մնում
30.04.2024 | 14:30

Ինչպե՞ս կարող է «արտիստն» իր երիտասարդ հայրենակցին անվանարկել մի անմեղ դեմոնստրացիայի համար, որը ոչ մի կերպ իրեն չի խանգարել ու չէր էլ կարող խանգարել:

Այդ «արտիստը» վաստակեց իր փայ «ապագան»: Ոչինչ չի մոռացվում ու անպատասխան չի մնում, և դա չհասկանալու պատճառներից մեկն էլ, թերևս, «քաղաքականությամբ» չզբաղվելն ու մտածելն է, թե ամեն ինչ հենց այսպես էլ շարունակվելու է:

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 2558

Մեկնաբանություններ