Ամենավտանգավոր իրականությունը մեր օրերում դա գոյություն ունեցող զուգահեռ իրականություններն են, ավելի լուրջ, դրանց պատկերացումները` սկսած անհատականից մինչև խմբակային: Ամենքն իրենց լավ են զգում այն իրականության մեջ, որը ստեղծել են, և կարևոր չէ, թե գիտակցում են, որ դա կեղծ է ու անիրական, բայց կարևորն այն է, որ այդպիսի իրականություն պատկերացնելով ավելի հանգիստ կապրեն, ու ոչ մի վատ բան տեղի չի ունենա:
Արդյունքում տեղի չի ունենում այն, ինչի կարիքը ունենք բոլորս՝ համազգային համախմբում և մոտալուտ վտանգների կանխազգում: Դա տեղի չի ունենում, քանզի պետականության կորստի ու հայրենազրկման վտանգի զգացումն ու սեփական կյանքը կորցնելու վտանգի զգացումը գտնվում են զուգահեռ իրականությունների մեջ:
Վտանգը և դրա կանխազգացումը, որը կարող էր միավորիչ ցեմենտի դեր կատարել, և այդ միասնությունը դառնար գլխավոր փաստարկը բոլոր հետագա քայլերը մշակելու ու իրականացնելու համար, գոյություն չունեն: «Վատի» ու «վտանգավորի» ընդհանուր գնահատականի ու գիտակցման բացակայությունը հենց պայմանավորված է իրականության զուգահեռ ընկալումներով:
Դա հաղթահարելու մեկ եղանակ կա՝ վերադառնալ մեկ ու ընդհանուր իրականություն ու չպարտվել տարբեր իրականությունների մեջ:
Հայկ Դեմոյան