ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ոչ պատերազմ ենք տեսել, ոչ տարածքային, մարդկային, նյութական ահռելի կորուստներ կրել

Ոչ պատերազմ ենք տեսել, ոչ տարածքային, մարդկային, նյութական ահռելի կորուստներ կրել
22.03.2022 | 07:27

Ինչ լավ է, չէ՞, Հայաստանում:
Հանգիստ, խաղաղ, այնքան խաղաղ ու անվտանգ, որ ռուսները, իրենց երկիրը թողած, լցվում են մեր երկիր:


Կյանքը՝ ուրախ, ապրուստը՝ ձրի, էժան ու ներդրումներով լի: Ոչ պատերազմ ենք տեսել, ոչ տարածքային, մարդկային, նյութական ահռելի կորուստներ կրել, ոչ էլ թուրք ներել:
Ա՛յ, վատն այն է, որ ԱՊՊԱ-ն ու պարարտանյութն են թանկացել, այն էլ մի փոքր ղժացինք, ճանապարհ փակեցինք, «սիգնալներով» հրապարակում ֆռացինք, Նիկոլ Փաշինյանի օրինակով «մատ թափ տվեցինք» (չէ՛, Նիկոլին չէ, էն «Մենյու» Քերոբյանին), ու վերջ:
Վախեցանք, «ուրիշ բան թափ չտվեցինք»: Հո մենք վարչապետի պաշտոն չե՞նք զբաղեցնում, որ երբ ուզենք, որտեղ ուզենք, ում հանդեպ ուզենք, ինչ ոճով հարմար համարենք «ուրիշ բան թափ տանք»: Միջադեպ էր՝ անցավ, էլի, հաշտվեցինք իրավիճակին ու ձեններս կտրեցինք՝ ինչպես միշտ:


Եթե պատերազմի, մեծաքանակ զոհերի, տարածքային, նյութական կորուստների հետ հաշտվեցինք, պարարտանյութի թանկացման հետ էլ կհաշտվենք, մեզ նետած «կտերը կխժռենք», ռուսների և ուկրաինացիների հարցերով կզբաղվենք, Բայդենի ինքնագոհ ու Փսակիի ապուշ ժպիտներով կհիանանք, մյուս էքսցենտրիկ ղեկավարների արդեն ընդհանուր երևույթ դարձած հիմարությունները կքննարկենք:


Կարևորը՝ Նիկոլ Փաշինյանը «հանդիսավոր» իջավ ինքնաթիռից՝ Փարիզի օդանավակայանում:
«Օն Պուտինա վիդիտ, Մակրոնա վիդիտ», նույնիսկ՝ Զելենսկուն՝ լայվով, հոգեհարազատ իրավիճակներում:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 9190

Մեկնաբանություններ