ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

… իշխանության համար իրենք շատ վաղուց ո՛չ միայն այլևս հպարտ չեն, այլև հաջողակ էլ չեն

… իշխանության համար իրենք շատ վաղուց ո՛չ միայն այլևս հպարտ չեն, այլև հաջողակ էլ չեն
02.11.2024 | 11:55

Ընդդիմությունը հիմա գյուղեգյուղ ընկած պիտի վարկերի ու սոցիալական բեռի տակ ճկռող մարդկանց տուն առ տուն ի ցույց դներ իշխանության երևանյան բարձրաշխարհիկ ընթրիքները՝ քյաբաբ առ քյաբաբ կամ որ արդեն ավելի ճիշտ կլինի ասել՝ սթեյք առ սթեյք, նրանց ցոփ ու շվայտ կյանքը, վոյաժները, լեքսուսներն ու հերմեսները:

Նրանց ի ցույց դներ, որ իշխանության համար իրենք շատ վաղուց ո՛չ միայն այլևս հպարտ չեն, այլև հաջողակ էլ չեն: ՈՒղղակի տուգանքի ու խաբելու մատերիալ են:

Հաջողակ չեն, քանի որ չունեն 1 մլն դրամ, որ համարվեն այդպիսին ու մասնակցեն այդ բարձրաշխարհիկ ընթրիքներին ու իմանան ինչ համ ունի կոբե բիֆն ու արքայական կարմիր ծովախեցգետինը:

ՈՒ ամենամեծ պարադոքսն այն է, որ իշխանության հենարանը շարունակում են մնալ հենց այդ մարդիկ՝ աղքատ ու դիփ խաբված: Հիմնականում գյուղաբնակ: Մարդիկ, որոնք իրենց երեխաների արյունով, իրենց դառը ճակատագրով ու այսօրվա անապահով կյանքով են փոխհատուցում իշխանության դավաճանությունն ու տգիտությունը, չհիմնավորված հավատը նրանց հանդեպ:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 994

Մեկնաբանություններ