38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մակրոնի «սիրո» նրբերանգները

Մակրոնի «սիրո» նրբերանգները
08.06.2024 | 08:57

ՈՒկրաինային սպառազինության հերթական պաշարը փոխանցելով՝ Ֆրանսիայի նախագահը բացառել է կապիտուլյացիոն ճանապարհով խաղաղության հստատումը: Որքան գիտեմ՝ Մակրոնն ավելի շատ հայերին է «սիրում», քան ուկրաինացիներին: Համենայն դեպս, մեր դեպքում դա ասվել է, իսկ ուկրաինացիների առումով՝ ոչ: Բա այդ դեպքում ինչո՞ւ է ընդունելի համարել Նիկոլի կապիտուլյացիան ու Ացախի հայաթափումը: Թե՞ դա կապ չունի սիրելու հետ:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 2497

Մեկնաբանություններ