Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Քաղցկեղ, որը քայքայում է երկիրը

Քաղցկեղ, որը քայքայում է երկիրը
25.02.2024 | 22:02

Հարգելի հայրենակիցներ, համառոտ կերպով անդրադառնալու ենք կառավարչական այն քաղցկեղին, որը բնորոշ է Հայաստանի Հանրապետության ենթակառուցվածքների բնագավառում մասնագիտական գիտելիքներ չունենալու փաստին և այն իրականությանը, երբ դրան գումարվում է ոտքի վրա որոշումներ կայացնելու գավառական անմիտ վճռականությունը։

Նման սինթեզը, որպես կանոն, դատապարտված է տնտեսության մեջ, իսկ հեղինակները, կատարողները շատ արագ հայտնվում են կոտրած տաշտակի առջև։

Երեկ երկրի կառավարչական վերնախավը գնացել էր հանդիպման քաղաքացիական ավիացիայի պատասխանատուների հետ։ Հանդիպման թամադան իր հետ բերման էր ենթարկել 30-40 հոգի փոխվարչապետեր, նախարարներ, բազմաթիվ հայտնի կամ անհայտ ՔՊ-ական անձանց, որոնցից և ոչ մեկը քաղաքացիական ավիացիայի հետ ոչ մի կապ չուներ և պարզապես հոգեհանգստի մասնակցի դեմքով շարվել էին սեղանի շուրջ։

Անհասկանալի տոկոսներ արտաբերող, շիկնած, համարյա շնչազուրկ մի մասնագետ պաշտոնյայից հետո, երկրի առաջին պաշտոնյան տվեց մի շատ կարևոր հարց.

«Նոր բերված Բոինգով բեռ տեղափոխե՞լ եք»:

Ի միջի այլոց, հարցումը կատարվում էր զարմանալի խորաթափանց հայացքով, հզոր տնտեսվարողի գլխի յուրօրինակ շարժումներով, կեռանման հոնքերի թեքությամբ և մեզ բոլորին ծանոթ ձայնային ֆալցետով։

Իհարկե մեր օրերի խոշոր ղեկավարի խստապահանջ աչքերի ոլորոցի տակ, հանդիպումը վերածվում է անգրագետի և քիչ թե շատ մասնագետների բեսեդկայի զրույցի, որի ընթացքում չեն քննարկվում նոր բերված ինքնաթիռի համար անհրաժեշտ մասնագիտական ցուցանիշները, այդ թվում'

1. վազքուղու շահագործման հնարավորությունները,

2. վառելիքի ներկրման աղբյուրները,

3. քսայուղերի,վառելիքի մատակարարումը,

4. կոմերցիոն բեռ կրելու տեխպայմանը,

5. ինքնաթիռի տարիքը,

6. վերանորոգման վերջին գրանցված ամսաթիվը,

7. լիզինգի պայմանները,

8. ապահովագրության եղանակը, վճարումները,

9. նախատեսվող բեռնային ուղղությունները, դրանց դինամիկան,

10. անձնակազմի կոմպլեկտավորման, դրանց ուսուցման խնդիրները:

Եվ էլի բազմաթիվ հարցեր, որոնք չտրվեցին և չստացան լուծումներ։

Այ սա է այն քաղցկեղը, որը քայքայում է երկիրը, և դրա պատճառը երկրի կառավարման կուսակցական, թայֆայական մոդելն է, որն ապահովում է մեր հետամնացության հարատևությունը։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1591

Մեկնաբանություններ