Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ընդդիմության տասը միֆերը. Աղասի Ենոքյան

Ընդդիմության տասը միֆերը. Աղասի Ենոքյան
20.10.2022 | 07:34

Միֆ 1-ին․ Սաղ Նիկոլն ա մեղավոր


Սա ամենավտանգավոր միֆերից է, որ այսօր քննարկվում և տարածվում է ընդդիմության կողմից։ Նիկոլը չարագործ է, Նիկոլը դավաճանությունից, մեղքից ու չարիքից անդին է, նրա ամեն խոսք ու գործողություն պատուհաս է երկրի համար, նա չի կարող որևէ լավ բան անել։ Նիկոլի գործողությունները քննարկելը անիմաստ ժամավաճառություն է, որի ընթացքում Հայրենիքից կորցնում ենք ևս մեկ մեծ կամ փոքր կտոր, այսինքն, նրա գործողությունների քննարկման վրա ջանքեր ծախսելը ևս դավաճանելուն հավասար բան է, քանի որ դրանով Նիկոլին ժամանակ է տրվում նոր չարիքներ անելու և նոր դավաճանություններ գործելու։


Միֆ 2-րդ․ Ընդդիմությունը պատասխանատու չէ

Ընդդիմությունը պետական ապարատի կարևորագույն մաս է և անգամ դրա համար ռոճիկ է ստանում։ Ընդդիմությունը ամբողջովին կիսում է պետական կառավարման համակարգի գործողությունների համար պատասխանատվությունը իր check and balance-ի՝ ստուգման և հակակշռելու մեխանիզմներով։ Եթե ընդդիմությունը չի ընդդիմանում իշխանություններին և սահմանափակվում է ուժեղ ստատուսներ գրելով ու կոշտ հայտարարություններով, ապա նա, ընդհանրապես ասած, առանձնապես դեմ էլ չէ կատարվողին, բայց իր ելույթներով հիշեցնում է, որ ինքը դեռ կա և իզուր չի ստանում բյուջից իր հասանելիքը։
Իրականում ընդդիմության պատասխանատվությունը ավելին է, քան իշխանություններինը, քանի որ ընդդիմությունը, ըստ սահմանման, նա է, ով վաղն է ստանձնելու իշխանությունը, և եթե ընդդիմությունը անուժ է, անկարող է, անընդունակ է, ապա ոչ միայն ապագան է վտանգված, այլև ավելի աղետաբեր է վաղվա օրը։


Միֆ 3-րդ․ Եթե դժգոհ եք ընդդիմությունից՝ եկեք դուք արեք
Սա պետք է գնահատել որպես պատասխանատվությունից խուսափելու ցինիկ փորձ՝ «ինչքան կարողանում ենք, էնքան էլ խաղում ենք» համատեքստում։ Այս դեպքում ի՞նչ տարբերություն կա իրենց և Նիկոլի միջև, ով նույնպես ասում է, թե իրեն բոլորը նեղում են, և ինքը անում է այնքան, ինչքան կարողանում է։
Ըստ Սահմանադրության, հենց ընդդիմության վրա է դրված ինչպես իշխանությանը զսպելու, այնպես էլ իշխանությունը փոխելու գործը։ Ավելորդ չէ կրկին հիշեցնել դեռ հնուց ասվածը, որ եթե չէիք կարողանալու խաղալ, չմտնեիք, չմասնակցեիք ընտրություններին, չդառնայիք ընդդիմություն, որ հիմա էլ ասեք, թե՝ եկեք դուք խաղացեք։ Նարդիում ասում են՝ «ձեռք ես տվել, պետք է խաղաս», իսկ երբ ֆուտբոլի հավաքականը չի կարողանում խաղալ, ոչ մարզական լրագրողներին, ոչ էլ հանդիսատեսներին չի առաջարկում մտնել դաշտ ու իրենց փոխարեն գնդակ տշել։


Միֆ 4-րդ․ Մղձավանջի մեջ ենք, բոլոր կողմերից մեզ տալիս են աղետալի առաջարկներ
Հայաստանի համար կործանարար են ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի առաջարկները, էլ չխոսելով Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից հրամցվող փաստաթղթերի մասին։ Նիկոլը փորձում է այդ առաջարկներում կոսմետիկ փոփոխություններ անել, ընդդիմությունն էլ առաջարկում է ավելի ռադիկալ փոփոխություններ։
Սակայն ասպարեզում նաև չկա այնպիսի առաջարկ, որը բխում է Հայաստանի շահերից, չկա հայկական փաստաթուղթը, որի վրա կաշխատեին ինչպես թշնամիները, այնպես էլ միջնորդները։ Կարևոր չէ, որ այդ փաստաթուղթը կարող է չընդունվել։ Եթե Նիկոլի և մեր թշնամիների գործարքը հաջողվի, ապա ասպարեզում եղած այդ չորս փաստաթղթերից էլ ընդամենը մեկն է ընդունվելու, որը բխելու է այդ կողմի օրակարգից, մյուս երեքը չեն ընդունվելու, բայց միևնույնն է, փորձագետներն ու դիվանագետներն աշխատում են այդ փաստաթղթերի վրա, չեն ասում, թե անիմաստ են իրենց ջանքերը։ Մինչդեռ ոչ Նիկոլը, ոչ էլ ընդդիմությունը չեն առաջարկում հայկական օրակարգը՝ եթե ոչ այն անցկացնելու, ապա գոնե հայկական շահերը ֆիքսելու և հայկական շահերին աշխարհին ծանոթացնելու համար։


Միֆ 5-րդ․ Սպասենք, տեսնենք՝ ինչ է լինում, հետո կգործենք
«Իրավիճակը խառն է, աշխարհաքաղաքական նոր իրողություններ են հաստատվում, նոր աշխարհակարգ է ձևավորվում, սպասենք, տեսնենք՝ ով է ուժեղը, ում խոսքը կհաստատվի, այդ ժամանակ էլ կգործենք»,-այժմ շատ տարածվող միֆ է։ Եթե Աթաթուրքը սպասեր, միչև իրողությունները հաստավեին, ապա ժամանակակից Թուրքիան գոյություն չէր ունենա։ Այս միֆը ոչ միայն պայքարից խուսափելու մասին է՝ սպասելով, թե Հայաստանի կործանման ո՛ր սցենարն է աշխատելու, այլև պարզ դավաճանություն է, որպեսզի Նիկոլը հանձնի այն ամենը ինչ պահանջում են Հայաստանից, հետո փոխել իշխանությունը և հանգիստ թագավորել Հայաստանի ավերակների վրա։


Միֆ 6-րդ․ ժողովուրդ չի հավաքվում, որ իշխանափոխություն անենք
Փառք Աստծո, այս միֆը կամաց-կամաց հօդս է ցնդում, երբ վերջին հանրահավաքների ժամանակ, անգամ առանց կազմակերպական ջանքերի, հավաքվեց մի քանի տասնյակ հազար բողոքավոր՝ այնքան, ինչքան միշտ հայտարարվել է որպես «կրիտիկական զանգված»։
Միֆ 7-դ․ Պետք է ընդդիմության հարմար առաջնորդ գտնենք, նոր գործենք
Ֆրանսիական, ռուսական հեղափոխությունների ժամանակ երբեք ի սկզբանե առաջնորդներ չեն նշանակվել (համոզված եմ, որ մյուս դեպքերում էլ է այսպես եղել, ուղղակի դպրոցում սա ենք անցել, սա գիտենք)։ Առաջնորդները առաջացել են, հետ են մղվել, ֆիլտրվել են, առաջնորդի առաջացումը պայքարի պրոցեսում է ընթանում, և ոչ թե ի սկզբանե որոշված պրոցեդուրա է։ Նիկոլի հեղափոխության ժամանակ էր, որ առաջնորդը ի սկզբանե համաձայնեցված էր և նշանակված թշնամիների կողմից։
Առաջնորդի այսպիսի ընտրությա՞ն ենք սպասում։


Միֆ 8-րդ․ Նիկոլը ոստիկաններին ամիսը 1000 դոլար փող է տալիս, ինչպե՞ս կարող ենք նրանց դեմ գնալ
Երբևէ փորձ չի եղել ոստիկաններին դեմ գնալ, անգամ առաջնորդներից ոչ մեկի ձեռքին չենք տեսել Նիկոլի դեկորատիվ սրտիկով բինտը։ Ոստիկանների դիմադրության աստիճանը պետք է գնահատել ոչ թե նրանց ստացած աշխատավարձով, այլ իշխանություններին հակադրվելու թափով։ Եթե կան ընդդիմանալու լուրջ դեպքեր, երբ անհաջողություն է գրանցվել, ապա թող ընդդիմությունը դրանք քննարկի, գտնի անհաջողության պատճառները և լուծումները, ոչ թե միլիցեքի փողերը հաշվի։


Միֆ 9-րդ․ Բոլորը մեզ դեմ են, Նիկոլին են կողմ
Նիկոլը ստանում է ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի, երբեմն անգամ՝ Իրանի օժանդակությունը։ Նրա գործողություններից շատ գոհ են և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը։ Իսկ Հայաստանից միայն Նիկոլի ձայնն է բարձր լսվում, նրա հետ էլ խոսում են. ե՞րբ է ընդդիմությունն այնքան լուրջ գործողությունների գնացել, իր մասին այնքան հնչեղ հայտարարել, որ իր հետ էլ հաշվի նստեն։ Չերևացողի հետ ինչպե՞ս խոսի Արևմուտքը կամ Ռուսաստանը։

Մյուս կողմից էլ, ի դեմս Նիկոլի, աշխարհը վերջապես գտել է անսկզբունքային, դավաճան, բարոյական որևէ սկզբունքի ոտնահարումից չխուսափող մեկին, ով համաձայն է ամեն ինչի, դրա համար էլ նրա հետ են խոսում։ Հայաստանին պետք չէ նման երկրորդը, ում հետ այդ պայմաններով կխոսեն: Հայաստանին պետք չէ ընդդիմություն, որը, հանուն իշխանության, կունենա Նիկոլի բարոյականությունը։


Միֆ 10-րդ․ Բա ի՞նչ անենք
Մեթոդաբանության հարցում սահմանակվենք ցիտատներով․ սկսած սպարտացիների առաջնորդ Լեոնիդասից, ում երբ ասում են, թե բարբարոսների նետերի պատճառով արևը չի երևում, նա տալիս է մեթոդաբանությունը․ «Ավելի լավ, հով-հով կկռվենք», մինչև Նապոլեոնի հայտնի “On s’engage et puis … on voit” (մտնենք մարտի մեջ՝ հետո կերևա), ի դեպ, սա մեր ռուսամետ նեոբոլշևիկների սիրելի Լենինի խոսքերից է, ով ցարին ատողների փոքր խմբով 1917-ին մեծ հեղափոխություն արեց։ Կամ հենց նույն Լենինի հայտնի «Возмем почта, телефон, телеграф» (վերցնենք փոստը, հեռախոսը, հեռագիրը), մինչև Ջին Շարփի հեղափոխությունների դասական ուղեցույցը։
Կարևորն այն է, որ հայ դասական Րաֆֆու խոսքով ՝ «զադնի չդնեն»։

Դիտվել է՝ 12389

Մեկնաբանություններ