38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պայքարը ոչ թե թալան թույլ չտալու, այլ թալանի համակարգը վերասեփականաշնորհելու համար էր. Անդրանիկ Թևանյան

Պայքարը ոչ թե թալան թույլ չտալու, այլ թալանի համակարգը վերասեփականաշնորհելու համար էր. Անդրանիկ Թևանյան
16.08.2022 | 07:29

Հայաստանում խոշոր սեփականության լեգիտիմության հարցը ցավոտ է եղել անկախության առաջին տարիներից սկսած։
Սեփականության լեգիտիմության բացակայությունն ավտոմատ կասկածի տակ էր դնում իշխանության լեգիտիմությունը, քանզի ՀՆԱ-ի անարդարացի բաշխումը և սոցիալական բևեռացվածությունը չեն կարող ապահովել լեգիտիմ իշխանություն՝ անկախ ընտրությունների ֆորմալ ընթացքից։


Խոշոր սեփականության ոչ լեգիտիմ լինելն է, որ քաղաքական պայքարը դարձնում է կենաց-մահու կռիվ՝ «հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը պարտվում է մինչև վերջ» թեմայով։
2018-ին տեղի ունեցածը խոշոր սեփականության լեգիտիմությանն էր վերաբերում։ Կար երկու ճանապարհ.
1․ գնալ խոստացված «սիրո և համերաշխության» տարբերակով, ինչը նշանակելու էր սեփականության լեգիտիմության հարցի կարգավորում՝ հանրային տարբեր շերտերի հաշտեցման, խոշոր սեփականատերերի սոցիալական պատասխանատվության հաստատման, սոցիալական վերելակի ամբողջական գործարկման տարբերակով,
2. գնալ սեփականության վերաբաշխման, «հեղափոխական» օլիգարխիայի ձևավորման ու նեոբոլշևիկյան տարբերակով։


Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ընտրեց 2-րդ տարբերակը։ Այսինքն՝ գնացին ոչ թե, ինչպես Աճեմօղլուն է ձևակերպել, ժողովրդավարական միջանցքում հայտնվելու, այլ գիշատիչ Լևոթան կառուցելու ճանապարհով։ Իրենք չլուծեցին սեփականության լեգիտիմության հարցը, խորացրեցին հանրային բևեռացվածությունը և ձևավորում են շատ ավելի կեղտոտ համակարգ, քան կար նախկինում։ Ստացվեց, որ պայքարը ոչ թե թալան թույլ չտալու, այլ թալանի համակարգը վերասեփականաշնորհելու և պետբյուջեի, նախկին մականունավոր թալանչիների հետ գործարքների գնալու կամ նրանց հետապնդումների ենթարկելու միջոցով կապիտալի նախնական կուտակում իրականացնելու համար էր։
«Պողոսներին» հասան միայն ֆեյսբուքյան լայվերն ու պոպուլիստական խոստումները։ Ինչպես նաև՝ հոսանքի, ջրի, գազի, լայն սպառման ապրանքների թանկացումները, բանկային թալանը։
Եթե սրան գումարում ենք Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցած և ունեցող զարգացումներն ու նիկոլենց «խաղաղասիրական» (իմա՝ պատերազմաբեր, նոր ցեղասպանություն կամ տեղահանություն բերող) քաղաքականությունը, ապա ստանում ենք թրքաբոլշևիկյան իշխանություն։


Հայաստանի իրական օրակարգը մեր երկրի անվտանգությունն ապահովելն ու ներքին կյանքում սեփականության լեգիտիմության հարցը լուծելն է՝ հանրային իրական երկխոսության ու համերաշխության ապահովման միջոցով։ Այլ իշխանությունների պարագայում, բնականաբար։ Օրվա իշխանությունները Հայաստանի ու Արցախի իրական օրակագին դեմ են։

Դիտվել է՝ 8552

Մեկնաբանություններ