«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Գերիների վերաբերյալ ընդդիմության հարցերը վնասում են գերիների վերադարձի գործընթացին

Նիկոլ Փաշինյան. Գերիների վերաբերյալ ընդդիմության հարցերը վնասում են գերիների վերադարձի գործընթացին
20.01.2021 | 22:12

«Բավական երկար տարիներ ՀՀ-ից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում։ Հիմա պարզապես պարզ է, որ գերիների թիվը մեծ է, բայց եթե այդ տրամաբանությամբ նայենք, այդ ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո»,- այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցերին։

Նա հարցրեց․ «Ինչո՞ւ այս դահլիճում այդ հարցը երկար տարիների ընթացքում չի հնչել։ Ընդ որում, այդ հարցը միշտ եղել է Հայաստանի օրակարգում՝ գերիների վերադարձը։ Ինչո՞ւ այդ հարցը չի հնչել, որ երկար տարիներ եղել են հայ-ադրբեջանական բանակցություններ, ինչո՞ւ մենք ամեն անգամ այդ հարցը չենք բարձրացրել՝ դուք գնացիք, գերիների հարցը չլուծվեց, հետևաբար, ինչո՞ւ հրաժարական չեք տալիս։ Ինչո՞ւ չի հնչել ամեն անգամ՝ այ դուք, գնացիք, բանակցեցիք, Ղարաբաղի հարցը չկարողացաք լուծել, ինչո՞ւ հրաժարական չեք տալիս։ Դուք գնացիք բանակցեցիք և Ասոցացման պայմանագիրը չկարողացաք ստորագրել, ինչո՞ւ հրաժարական չեք տալիս։ Պետք է հասկանանք՝ մենք ուզում ենք գերիները վերադառնան, թե՞ մենք ուզում ենք գերիների չվերադառնալու վրա քաղաքական միավորներ շահենք։ Ես չեմ տեսել ընդդիմադիր դաշտից մի գործողություն, որն առնվազն չխանգարի գերիների վերադարձին»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ շատ դժվար է հինգ ճակատով պայքարել գերիների վերադարձի հարցի շուրջ։

«Դուք այսօր հարցեր եք տալիս, որոնց արձագանքներն առաջիկայում կտեսնենք։ Թվում է, թե դուք հարց եք տալիս ճանապարհների անվտանգությունն ապահովելու համար, բայց իրականում հարց ենք տալիս էժան քաղաքական միավոր շահելու համար, որի արդյունքում այդ ճանապարհի գործունեության համար ձևավորվում է շատ կոնկրետ վտանգ»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ գերիների վերաբերյալ հարցերը ևս վնասում են գործընթացին։

Դիտվել է՝ 5156

Մեկնաբանություններ