«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Կոլեկտիվ անպատասխանատվությո՞ւն

Կոլեկտիվ անպատասխանատվությո՞ւն
16.12.2020 | 15:57

«Հրապարակը» գրում է.

«Երեկ լրատվամիջոցները գուժեցին, որ Արցախի Խծաբերդ և Հին թաղեր գյուղերը վերջնականապես անցան թշնամուն։ Վերջին օրերին այս համայնքների համար թեժ մարտեր էին ընթանում, մի պահ հայտարարվեց, թե գյուղերը ռուս խաղաղապահների ջանքերով կմնան հայկական վերահսկողության տակ, մինչդեռ երեկ հրապարակված քարտեզից պարզ դարձավ, որ դրանք ևս հանձնվել են։ ՀՀ պատկան մարմինները որևէ պարզաբանում չեն ներկայացնում սրա վերաբերյալ։ Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի կուսակից, ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանից հետաքրքրվեցինք՝ Արցախում գիտե՞ն, թե ինչու այդ համայնքները հանձնվեցին հակառակորդին։ «Այդ հարցը պետք է տաք Նիկոլ Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին, որոնցից մեկը համաձայնություն է տվել, մյուսն էլ ստորագրել է խայտառակ հայտարարությունը, բայց այսօր չեն կարողանում պահել դրա ոչ մի կետը։ Ես չգիտեմ, թե ոնց են տվել, բայց, այո, լսել եմ, որ մերոնք դուրս են եկել այդ համայնքներից»։
Իսկ Վիտալի Բալասանյանն, ով այժմ համագործակցում է Արայիկ Հարությունյանի հետ, պաշտոն է ստացել, այս երկու համայնքների հարցում չի՞ կրում պատասխանատվություն։ Գալստյանն ասաց, որ ինքը վերջին օրերին Հայաստանում է եղել և հիմա Արցախ վերադարձի ճանապարհին է, չի խոսել Բալասանյանի հետ»:․

«Վիտալի Բալասանյանը, չգիտեմ՝ այդ պայմանագրի կետերը պահպանելու համար կրում է պատասխանատվություն, թե ոչ, ես տեղյակ չեմ, վերադառնում եմ, կխոսեմ»։ Դիտարկմանը, թե իշխանությանը մաս կազմելով՝ արդեն ստանձնել է պատասխանատվություն, Գալստյանը չհակադարձեց, միայն ասաց. «Ես չեմ խոսել իր հետ, դրա համար եմ ասում, որ ինձ ոչինչ հայտնի չէ»:

Դիտվել է՝ 2667

Մեկնաբանություններ