16.12.2020|
15:57
Երեկ լրատվամիջոցները գուժեցին, որ Արցախի Խծաբերդ և Հին թաղեր գյուղերը վերջնականապես անցան թշնամուն։ Վերջին օրերին այս համայնքների համար թեժ մարտեր էին ընթանում, մի պահ հայտարարվեց, թե գյուղերը ռուս խաղաղապահների ջանքերով կմնան հայկական վերահսկողության տակ, մինչդեռ երեկ հրապարակված քարտեզից պարզ դարձավ, որ դրանք ևս հանձնվել են։