Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Բաբելոնաշինությո՞ւն, թե՞ քաղաքաշինություն

Բաբելոնաշինությո՞ւն,  թե՞ քաղաքաշինություն
26.03.2013 | 00:42

Ասենք միանգամից` շատ «շինիչ» ցուցակներ են ներկայացրել կուսակցությունները Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ:
«Ամենաշինիչը», անշուշտ, «Ժառանգության» ցուցակն է; Բայց` հերթով: Թե որքան «շինիչ» է ՀՀԿ-ի ավագանու ցուցակը, նույնիսկ չարժե ասել: Չինովնիկական կաստան այնտեղ «ծածկված» է մտավորականների ու արվեստի գործիչների «թանձր սոուսով»: Ոչ մի հետաքրքիր բան: Բացի «ինժեներ բալեքից», մանավանդ «թաղային հեղինակությունների» «բալեքի» պահով, որպես սելեկցիան ապահովելու հզոր կռվան:
Ամենապաշտոնականն ու արսենալի անթաքույց ցուցադրությունն ունի ՀՅԴ ցուցակը, որի մասին կարելի է ասել` ողջ գաղափարաքաղաքական հենքը ատաղձված է հոն: Առաջամարտիկի դերում է, այսպես ասած, երկրորդ նախագահի մարտյան գունդը` ի դեմս նախկին դատապարտյալ, «իրավիճակի փոփոխությամբ» «բերդից» դուրս եկած, դեռ չարդարացված, «Պատրիս Լումումբա» ավարտած Արմեն Ռուստամյանը, որին վերջերս ընկեր Հրանտը տարել էր Սերժ Սարգսյանի մոտ: Նրան ընկեր Հրանտը ցուցակում միայնակ չի թողել, ինչպես ԳՄ-ում, այնպես էլ ցուցակում նրա կողքերը զարդարել է իր հսկիչ փաթեթով, ՀՅԴ սոցիալական, սոցիալիստական պայքարի ազատամարտիկներով. նախկին սոցապնախարար, սոցիալական-քաղաքային խնդիրներին քաջածանոթ, «մոտիկից դիտած» Աղվան Վարդանյանով, նրան նախարարությունում փոխարինած, բայց ոչ Աղվանի չափ քաջածանոթ Արսեն Համբարձումյանով: Որոնք հետո պետք է միանան ՀԱԿ-ին, եթե կարողանան «հայտնություն ունենալ» սոցիալապես դժվար կացության մեջ գտնվող «Երևանի» ղեկավարութան կազմում, որպես ավագանի: Կմիանան նաև ԲՀԿ-ին, որպեսզի «վերցնեն» Երևանը` մի ուրիշ ձև:
Բայց մինչ այդ «մատյան գունդը» կվերցնի երևանյան «Տղմուտը»։ Մեկ դիտարկում ևս. եթե հարյուր-եսիմ-քանիամյա, «աշխըրքի» ու հայաստանյայց սոցիալիստական և ընկերվարական հոգսերը սրտին ծանրացրած ՀՅԴ-ն պարտվի այս ընտրություններում և չմտնի երևանյան «սովնարկոմ», ապա դեռ նախորդ դարասկզբին յուրյանց վարչապետ Քաջազնունու խոսքերը կարդիականանան առավել քան երբևէ, չնայած որ դրանք, արդեն երկու դար էլ ոչ մի կերպ չեն կորցնում իրենց արդիականությունը:
ՀԱԿ-ի ցուցակը թողնենք հանգիստ, մանավանդ որ հակված ենք կարծելու, որ նրանք դժվար թե դիմանան սույն անողոք պայքարին, որքան էլ «վերլուծած» ունեն ԲՀԿ-ի ֆինանսական ռեսուրսները, այնուհանդերձ, նրանք ավելի շատ կաշխատեն հենց ԲՀԿ-ի և ոչ իրենց համար: Աշխարհի կարգն է այդպես. «մուզիկայի» և «երգել տալու» պահով:
ԲՀԿ-ն առանձին քննարկման թեմա է, զի Արմեն Աշոտյանն այնպիսի մի «մունդառ» բան է ասել, որ պետք է պաուզան երկար ձգվի. այն է` արդյո՞ք Օսկանյանի փորձառությունը պետք կգա Երևանի փողոցների լվացման ու մաքրության համար: Եվ դա այն դեպքում, երբ փողոցների «ավլեմ-թափեմ փոշիի» հոգսը պետք է իրացնի ՄԱԿ-ի մշտական անդամ, Կարեն Կարապետյանի կողմից քաղաքամայրում պաստառաթափ արված-չարված Գուրգեն Արսենյանը:
Հասա՜նք «Ժառանգությանը». էկզոտիկ ցուցակ է` մի ուրիշ տեսակ: Նախ, Աղվան Գառնիկիչի ստեղծած հայրենակցական միության անդամ, ապարանցի, կիսով չափ էլ լոռեցի պարոն Արմեն Մարտիրոսյանի ցուցակի ղեկավարումը խոր ու բազմակողմանի, նույնիսկ, կարելի է ասել, համապարփակ ազատ առևտրի գոտի է դարձրել ժառանգականների համար սույն ցուցակը: Ժառանգականները ցայս պահը լավ չեն հասկանում` ինչո՞ւ Սաֆարյան Ստյոպան, աներձագից «մերժվելուց», այդ մերժումը ոչ մի կերպ «չմոռանալուց» հետո, այդպես էլ չդարձավ ցուցակի հրամանատար` վրեժի ցասման հրով բորբոքված համաժամանակյա հակահարված տալու Տարոն Մարգարյանին և չմոռացվող «աներձագին», որպես մաստեր-կլաս: Էլ չենք ասում, որ նույն Ստյոպայի համար էր «փարոն» Հովհաննիսյանը պայքարի մեջ մտել Խաչատուր Քոքոբելյանի հետ, ինչի արդյունքում էլ «Ժառանգության» հինգ հոգին տրոհվեց, դարձավ` քիչ:
Իհարկե, առանձին խոսակցության թեմա է նաև Ա1+-ի Մովսեսի այնտեղ հայտնվելը, ինչը շատ ողջունելի է, մանավանդ գիտենք, որ դառը քննարկումների միջով է անցել գործընթացը: Պարզապես, Ա1+-ի եթեր վերադառնալու գործընթացն այլևս չունի այն հրատապությունը, ոչ այն պատճառով, որ պետք չէ, այլ որ տեխնիկական առաջընթացն ու համացանցը այսօր բոլորին Ա1+ է դարձրել, և ով ինչ ցանկանա, կարող է «ցուցադրել»:
Եվ վերջապես, ցուցակի հինգերորդ համարը, համատեղությամբ շտաբի պետը` ՕԵԿ-ի «բրիլյանտակիր», նախորդ ԱԺ-ի ամենաէքսցենտրիկ պատգամավոր, ԲՀԿ դառնալու ցանկությամբ տոգորված, Նիկոյան Սամվելի կողմից «հետ բերված», ՕԵԿ-ի շարքերում «պպշկված» Գագիկ Բաղդասարյանը:
Ինչպես ասում են` էս արդեն վերջն էր:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ