Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ինչո՞վ է Ucom-ը տարբերվում ադրբեջանցի երաժիշտ Համբար Մուխթար-օղլու Հուսեյնլիից

Ինչո՞վ է Ucom-ը տարբերվում ադրբեջանցի երաժիշտ Համբար Մուխթար-օղլու Հուսեյնլիից
23.07.2024 | 18:42

ՀՀ քաղաքացին Ucom-ի հետ ինտերնետ ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիր է կնքում: Ըստ ընթացակարգի, Ucom-ի աշխատակիցներն առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում պետք է սարքավորումներով հանդերձ այցելեն քաղաքացու մատնանշած բնակարանը և ապահովեն ինտերնետի հասանելիությունը:

Ucom-ից զանգահարում են քաղաքացուն և վերջինիս բնակարան այցելելու պատրաստակամություն հայտնում: Քանի որ բնակարանում այլ անձ է բնակվում, քաղաքացին Ucom-ի աշխատակցին հայտնում է, որ պետք է կապ հաստատի բնակարանում բնակվողի հետ, որպեսզի վերջինս բնակարանից չբացակայի:

Ucom-ի աշխատակիցն ասում է, որ իր համար նախընտրելի է անձամբ կապ հաստատել բնակարանում բնակվողի հետ և քաղաքացուց վերցնում է վերջինիս հեռախոսահամարը:

Ucom-ի աշխատակիցն իբր չի կարողանում կապվել բնակարանում բնակվողի հետ և Ucom-ին զեկուցում, որ վերջինս չի պատասխանում զանգերին: Հետաքրքիրն այն է, որ Ucom-ի աշխատակիցն այլևս չի փորձում կապվել Ucom-ի հետ պայմանագիր կնքած քաղաքացու հետ և իր առաքելությունն ավարտված է համարում:

Քաղաքացին զանգահարում է Ucom:

Ucom-ի Մարիամն ասում է, որ խնդիրը «կփոխանցի համապատասխան բաժին»:

Հաջորդ օրը Ucom-ի Դիանան ասում է, որ «անձամբ կզբաղվի խնդրով»:

Մյուս օրը Ucom-ի Լուսինեն ասում է, որ կկապվի «միացման բաժնի հետ» և «հետ կզանգի»:

Մարիամը չի փոխանցում, Դիանան չի զբաղվում, Լուսինեն հետ չի զանգում: Կա մեկ տարբերակ ևս, այն է` Ucom-ի «համապատասխան» («միացման») բաժինը խորապես թքած ունի Մարիամի, Դիանայի և Լուսինեի վրա:

Վաղը քաղաքացին նույնաբովանդակ զրույց կունենա Ucom-ի Կարինեի, այնուհետև` Ucom-ի Փառանձեմի, հետո` Ucom-ի Հոռոմսիմի, հաջորդ օրը` չգիտեմում հետ:

Խնդիրը մնում է չլուծված, բնակարանում ինտերնետ չկա, սակայն, ըստ Ucom-ի Լուսինեի, քաղաքացին մինչև հաջորդ ամսվա 20-ը պետք է վճարի «ծառայությունների դիմաց»:

Այս ամենն ինձ հիշեցրեց ադրբեջանցի երաժիշտ Համբար Մուխթար-օղլու Հուսեյնլիի հայտնի «Ջու՜, ջու՜ ջուջալարը՜մ, մանիմ քյորփա ջուջալարը՜մ… (Ջու՜, ջու՜, ճուտիկներ, իմ փոքրիկ ճուտիկներ…)» մանկական երգը: Մեծ հաշվով, երգը Ucom-ի գործունեության մասին է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4782

Մեկնաբանություններ