Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Այս ամենը կանգնեցնելու և ընթացքը փոխելու միակ ձևը հունիսի 9-ի մեծ հանրահավաքն է

Այս ամենը կանգնեցնելու և ընթացքը փոխելու միակ ձևը հունիսի 9-ի մեծ հանրահավաքն է
08.06.2024 | 07:54

Վերջին 10 օրվա ընթացքում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը առնվազն երկու նոր պահանջ է հնչեցրել, որոնց բավարարումը «պարտադիր է խաղաղության պայմանագիր կնքելու համար»։

Առաջինը, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» ճանաչումն է, մյուսը՝ ՀՀ սահմանադրության փոփոխությունը։ Այս պահանջների կատարման հետևանքները ոչ միայն իրավական դաշտում են լինելու, այլև ունենալու են ուղղակի աղետալի ազդեցություն մեր բոլորի կյանքի վրա։ Բոլորի՛։

Բայց սա, ինչպես ասում են, դեռ ամենը չէ։

Ինչպես բազմիցս նշել եմ՝ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ՝ «խաղաղության պայմանագրի» խայծի դիմաց։ Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ ու աղետալի։

Այս ամենը կարելի է կանգնեցնել ու փոխել ընթացքը։ Այս պահին դրա միակ ձևը հունիսի 9-ի մեծ հանրահավաքն է։

Վարուժան Գեղամյան

Դիտվել է՝ 2258

Մեկնաբանություններ