Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Բլիթի ու մտրակի տեխնոլոգիան՝ գործողության մեջ

Բլիթի ու մտրակի տեխնոլոգիան՝ գործողության մեջ
26.02.2024 | 12:27

Ցանկացած մարդկային համակարգերի բազմության մեջ նրանց փոխհարաբերությունները, պայքարը ավելի ազդեցիկ դիրք գրավելու համար և այդ պրոցեսում դեպի փողը, հարստությունը, իշխանությունն ու փառքը մարդկանց ձգտումները հասկանալու համար առաջին հերթին պետք է պարզել տվյալ պայմաններում նրանց հետապնդած նպատակների ստրուկտուրան և դրանց առաջնահերթությունները։

Իսկ այդ նպատակների ամբողջ դիապազոնը ընկած է ամենապարզունակ գոյությունը պահպանելուց ու մի կերպ այն քարշ տալուց սկսած, մինչև ուրիշների վրա տոտալ գերիշխանություն հաստատելու մի հսկայական տարածք։

Եվ այս ամենի հիմքում ընկած են սեփական անցյալը հասկանալու և դրա հիման վրա ներկան իրատեսորեն գնահատելու ու ապագայի համար կանխատեսումներ անելու զանազան տակտիկական ու ստրատեգիական մոտեցումները։

Իսկ այս ամենի ավելի խորքում, տեսանելի կամ անտեսանելի ձևով ընկած են մարդկանց արժեքային համակարգն ու նրանց քաղաքակրթական ընթացիկ մակարդակը։

Ունենալով զարգացման տարբեր պոտենցիալներ և գտնվելով տարբեր նախնական վիճակներում ու հզոր կամ թույլ լինելով, մարդիկ, կախված իրենց արժեքային համակարգից ու քաղաքակրթական մակարդակից, կարող են ամենատարբեր տակտիկական կամ ստրատեգիական մոտեցումներով տեսնել իրենց ապագան և ընտրել առաջ շարժվելու համապատասխան ճանապարհ և դրա իրականացման միջոցներ ու տեխնոլոգիա։

Այս իմաստով որևէ ժողովրդի, որպես յուրատեսակ մարդկային համակարգի, ճակատագիրը որոշվում է իր վերնախավի որակով, այսինքն, այն բանով, թե արդյոք այդ վերնախավ կոչեցյալը ունի այնքան հավաքական հզորություն, որ կարողանա տվյալ միջավայրում ադեքվատորեն տեսնել իր անցյալն ու ներկան և դրա հիման վրա ընտրել դեպի ապագան գնացող ռացիոնալ ճանապարհ։

Իսկ ռացիոնալ ճանապարհ ասվածն էլ մի դեպքում կլինի, ասենք, մեր նման թույլ լինելով, ռուսի ու թուրքի արանքում գոյությունը մի կերպ պահպանելը, երբ ուրիշների կողմից ու սեփական նախաձեռնությամբ լարած թակարդների արանքում չես իմանում, թե որն է փրկության ճանապարհը, կամ էլ, ունենալով պասիոնարության որոշակի չսպառված պաշար, փորձես, ռուսների նման, աշխարհին թելադրել քո տեսանկյունը։

Այսպիսով, պարզունակ գոյություն քարշ տալու կամ աշխարհին տիրելու տեսակետից որևէ քաղաքական միավոր կարող է լինել հզորության ու խեղճության, հարստության ու աղքատության, լայնախոհ մոտեցումների ու գավառական նեղմտության, ինքնիշխանության ու, ընդամենը, դրա իմիտացիայի, բազմադեմ զարգացման պոտենցիալով ու առանց դրա, և այլ բնութագրական մեծությունների արանքում ինչ-որ տեղ։

Եվ այն ճանապարհը, որը կարող է ընտրել որևէ քաղաքական միավոր, մեծապես կախված է նրա վերնախավի հավաքական մտածողությունից ու նույն վերնախավի ծնած առաջնորդներից։

Որպես ասածի օրինակ կարելի է դիտարկել նույն ռուս ժողովրդի պահվածքն ու կյանքը իրարից էապես տարբերվող այնպիսի առաջնորդների ժամանակ, ինչպիսիք են Գորբաչովը, Ելցինը և Պուտինը։

Ժողովուրդը չի փոխվել, այլ փոխվել են միայն առաջնորդներն ու վերնախավը, բայց որի հետևանքով կտրուկ փոփոխության է ենթարկվել նաև ժողովրդի վիճակը։

Այսինքն, այն թեզը, որ ժողովուրդն է որոշում իր վիճակը, կիրառելի է միայն շատ եզակի էքստրեմալ դեպքերում, որոնց սկիզբն ու ընթացքն էլ դարձյալ որոշում են ուրիշ տեսակի առաջնորդները՝ ընդդիմության և այլ տեսքերով, իսկ դեպքերի ճնշող մեծամասնության ժամանակ և յուրատեսակ մենթալիտետային պայմաններում, ժողովուրդը որևէ կապ չունի իր ճակատագրի հետ, քանի որ այն որոշվում է վերնախավի որակներով ու ձգտումներով և աշխարհին տիրող սուպերվերնախավերի որակներով ու նրանց ձգտումներով։

Պետք է դադարել սեփական ժողովրդին քարկոծելն ու ստորացնելը, քանի որ այն պարզապես ապակառուցողական է, քանի որ ինչ-որ մեկին փրկելը նրան ոչնչացնելով չի լինում։

Մեր իմաստունները պետք է հասկանան, որ ժողովրդին որևէ ուղղությամբ տանելու կամ առաջնորդելու համար նրա նկատմամբ ատելությունը որպես միջոց չի կարող ծառայել, և մարդկությունը շատ վաղուց դրա համար հայտնագործել է ունիվերսալ միջոց, այն է՝ բլիթի ու մտրակի տեխնոլոգիան։

Այսինքն, բացի մեր ժողովրդի վատ ու անընդունելի հատկությունները տեսնելը, որ կարող է ունենալ զուտ անձնական պատճառներ, մեր իմաստունները պետք է կարողանան տեսնել նաև մեր մարդկանց բազմաթիվ լավագույն հատկությունները ևս, որպեսզի բլիթի ու մտրակի տեխնոլոգիան հնարավոր լինի գործողության մեջ դնել։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2327

Մեկնաբանություններ