Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

«Հայաստանի Նավալնին Նիկոլ Փաշինյանն է, որը եկավ իշխանության ու քանդեց մեր երկիրը»

«Հայաստանի Նավալնին Նիկոլ Փաշինյանն է, որը եկավ իշխանության ու քանդեց մեր երկիրը»
30.01.2021 | 18:17

«Մի Նավալնու համար ողջ ԵՄ-ն վայնասուն բարձրացրեց, իսկ մեր հարյուրավոր գերիների հարցն անգամ ԵԽԽՎ-ի օրակարգ չմտավ, բայց Նավալնու հարցը առաջնային համարվեց, որովհետև այդ անձը ստեղծված է Ռուսաստանը քանդելու համար։ Հիշեցնեմ՝ տարիներ առաջ մի Նավալնի էլ մենք ունեինք, որ փողոցներում ճղճղում էր։ Եվ այդ Նավալնու անունը Նիկոլ Փաշինյան է, որը եկավ իշխանության ու քանդեց Հայաստանը»,-«Ալյանս» կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարեց ՀԺԱՄ վարչության նախագահ Վահրամ Մկրտչյանը՝ ավելացնելով, որ մեր այսօրվա վիճակը միայն պատերազմի հետևանք չէ, տարիներ շարունակ արևմտյան ազդեցության կենտրոնները մեր ժողովրդին կեղծ ժողովրդավարության և մարդու իրավունքների կեղծ արժեքներ էին հրամցնում, մինչդեռ դրա անվան տակ այլ երևույթների քարոզ էր արվում, ինչպիսիք են՝ աղանդավորական ցանցեր, ազդեցության գործակալներ, սեռական փոքրամասնություններ։ Այս ամենը, քաղաքական գործիչի պնդմամբ, հանգեցրեց մեր ազգային արժեքների կորուստին, ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնող գաղափարների տարածմանը։


Անդրադառնալով գերտերությունների քաղաքականությանը, ըստ Մկրտչյանի, Արմուտքը փորձում էր տարածաշրջանից հանել Ռուսաստանին, այստեղ ՆԱՏՕ-ի զինված ուժեր տեղակայեր, վերահսկողության տակ պահեր նաև Իրանը։ Այս ամենին զուգահեռ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի՝ մեծ թուրանի երազանքն էլ կյանքի կկոչվեր, որին խանգարում է Հայաստանն ու Արցախը։

«Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հայկական, այլև մեր ռազմավարական գործընկերոջ շահերին դեմ գնաց։ Իսկ ծրագիրը հետևյալն էր․ բլից-կրիգով հաշված օրերի ընթացքում գրավել Արցախը, որի հետևանքով Հայաստանում կլիներ հակառուսական մեծ շարժում և պահանջ կդրվեր ՌԴ բազան Հայաստանից դուրս բերել։ Հարավային Կովկասը կմնար առանց Ռուսաստանի, Հայաստանը կգնար դեպի ՆԱՏՕ։ Ահա այս ծրագրին էլ աջակցում էր Հայաստանի իշխանությունը»,- փաստեց քաղաքական գործիչը՝ հընթացս ընդգծելով, որ միայն խորը, համապարփակ քննությունը կարող է պատասխանել, թե ինչու էր սա ձեռնտու Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը։ Իսկ մինչ այդ Մկրտչյանը, վերստին հիշեցնելով արդեն առկա փաստերը, թեական եզրահանգում արեց՝ մեր իշխանությունները կամ թշնամի են, կամ դրամով վաճառել են մեր հայրենիքը։


Այս կործանարար ծրագիրը, ՀԺԱՄ վարչության նախագահի կարծիքով, չիրականացավ մեր հերոս զինվորների ու հրամանատարների նահատակությամբ, սակայն «ինչ իմանային այդ հերոսները, որ դավաճանված էին, որ «յան» ազգանունով թուրքերն արդեն գրավել էին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնները և Հայաստանին ծրագրավորված տարան պարտության»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 73216

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ