17.12.2023|
10:40
Երկար փողոցը ուղիղ իջնում է խաչմերուկ, իննսուն աստիճան անկյունով շրջվում ձախ, և դիմացդ Կարսի բերդն է: Նման ձիու քայլի` ինչպես շախմատում: Ամենուր, փողոցի երկու կողմերում հայկական շենքեր են` 19-րդ դարի ճարտարապետության դրսևորումներով: Կիսափակ աչքով էլ տեսնում ես կառուցող հայ վարպետներին: Սա Կարսն է, հայկական Կարսը, հայի Կարսը: