Բաքու ժամանող արևմտյան պաշտոնյաներն իրենց հրապարակային խոսքում շեշտը դնում են երկկողմ օրակարգերի վրա:
Արևմտյան մեր գործընկերները Երևանում իրենց պարտքն են համարում հակառուսական հայտարարություններ հնչեցնելը:
Բացառություն չէր Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեյի ասուլիսը:
Սա ցուցիչ է մեր իշխանության, նրա քաղաքականության որակի կամ դրա բացակայության:
Արևմուտքը շատ կարևոր գործընկեր է Հայաստանի համար, բայց վիրավորական է նրա հետ դիալոգի բովանդակության հիմքում դնել բացառապես հակառուսականությունը:
Դա է պատճառը, որ արևմտյան գործընկերները մեզ «վաճառում» են էդ «էժան ապրանքը»:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ